PPC

PPCPPC-ի հիմնական առավելությունները`

  • Ձեր ծառայությամբ հետաքրքրված պոտենցիալ հաճախորդների նպատակային խմբի ներգրավում
  • Փոխանակման ավելի բարձր արժեք
  • Առավել մատչելի տարբերակ է` գովազդի նախկին տեսակի համեմատ

PPC-ն ինտերնետ մարքեթինգի ռազմավարություններից մեկն է, որի դեպքում գովազդատուները վճարում են յուրաքանչյուր այցելուի համար, երբ վերջինս սեղմում է իրենց տեղադրած գովազդի վրա: Դուք վճարում եք Ձեր գովազդը տեղադրող ընկերությանը, կայքի սեփականատերին ամեն անգամ, երբ իր կայք այցելուները սեղմում են Ձեր գովազդի վրա, ահա թե ինչու է այն կոչվում  վճարիր ամեն click-ի դիմաց (pay per click): Գոյություն ունեն PPC-ի տարբեր մատակարարներ, այդ թվում Google AdWords, Yahoo, Search Marketing և Microsoft adCenter:

Գովազդի այս մեթոդը հնարավորություն է տալիս Ձեր բիզնեսին առնչվող գովազդը հասանելի դարձնել պոտենցիալ հաճախորդներին:

Ի տարբերություն ավանդական գովազդի, PPC-ի դեպքում Դուք վճարում եք միայն այն ժամանակ, երբ այցելուն սեղմում է Ձեր գովազդի վրա և այցելում Ձեր կայք:Այդ առումով գովազդի այս տարբերակը բավականին մատչելի է: Այն նաև Ձեզ հնարավորություն է տալիս կայք այցելողների քանակից դատել, թե արդյոք Ձեր ներդրումը արդյունավետ էր, թե ոչ: