Վեբ վերլուծության հիմնական օգուտները`
- Կայքի այցելուների հաշվառում
- Կայքի օպտիմիզացիա
- Կայքի ինտերնետ-մարքեթինգային ռազմավարության բարելավում
Վեբ վերլուծությունն իրականացնում է ինտերնետային տվյալների հավաքագրում և վերլուծություն` կայքի այցելությունների, էջադիտումների վերաբերյալ, բացահայտում կարևոր տեղեկություններ: Այն նաև օգտագործվում է կայքի մարքեթինգային ուսումնասիրությունների, այցելությունների տենդենցների վերլուծությունների ժամանակ:
Վեբ անալիտիկան կօգնի գնահատել Ձեր վեբ մարքեթինգային ռազմավարությանը, հետևել կայքի այցելուների գործողություններին, ինչպես նաև` տեսնել միկրո և մակրո արդյունքները: Այն հնարավորություն կտա Ձեզ հասկանալ և վերլուծել Ձեր կայքի կլիկ հոսքերի մասին տվյալները, ինչպես նաև եզրահանգումներ անել Ձեր կողմից իրականցվող վեբ մարքեթինգային գործողությունների արդյունավետության, հաճախորդների բավարարվածության, կայքի բովանդակության օգտակարության վերաբերյալ:
Հասկանալով և վերլուծելով Ձեր կայքի իրավիճակն ու այցելուների գործողությունները Դուք կարող եք իրականացնել կայքի անհրաժեշտ փոփոխություններն ու բարելավումները: