CNN-ը 2011թ.-ի օգոստոսին ձեռք բերեց Zite ծրագիրը, և այս ներդրման արդյունքներն այժմ ավելի քան տեսանելի են:

Zite անվանումն առաջացել է “zeitgeist” բառից, որը նշանակում է մեր ժամանակների հոգին: Սա նորություններ ընթերցելու բջջային հավելված է, որն օգնում է բացահայտել և ընթերցել հետաքրքիր հոդվածներ: Ինտերնետը պարզապես հագեցած է տարատեսակ տեղեկատվությամբ, և մեզ անհրաժեշտ նյութը գտնելու համար բավականին ժամանակ ենք ծախսում: Մուտք գործելով դեպի ձեր Google Reader և Twitter-ի պատմություն` Zite-ը տեղեկանում է, թե ինչպիսի հոդվածներ եք դուք կարդացել` դրանով իսկ բացահայտելով ձեր նախընտրություները: Այնուհետև դրանք պահելով իր հիշողության մեջ, օրական միլիոնավոր նյութեր է ֆիլտրում և ձեզ առաջարկում Ձեր նախնտրություններին առավել համապատասխան թերթերը, ամսագրերն ու բլոգները: Դա նորությունների ընթերցման անհատականացման առաջին փորձն է:

Zite տեխնոլոգիան ընթերցողներին հնարավորություն է տալիս թերթել թեժ նորությունները` տենդենցների նոր բաժնի տեսքով: Այն օգնեց նաև հասկանալ, թե ինչն է առավել հետաքրքրում օգտատերերին: Zite-ի գլխավոր տնօրեն Մարկ Ջոնսոնը, որն օգտագործում է Zite-ը և իր iPad-ի և բջջայինի համար, այն կոչում է “նուրբ” ընթերցանություն` նկատի ունենալով, որ այն գտնումն է այնպիսի գրառումներ, որոնք դու չէիր էլ մտածում, որ կհետաքրքրեն քեզ:

2012 թ դեկտեմբերին մեկնարկեց Zite 2.0 բոլորովին նոր դիզայնով տարբերակը, որն անհատականացված ամսագրից վերածվել էր ինտելեկտուալ ամսագրի: Այժմ Zite-ն առաջարկում է 40,000 թեմաներով հոդվածներ: Այն հնարավորություն է տալիս նաև Zite-ի նորությունները ստանալ Facebook-ի միջոցով:

Zite