Social Media MarketingՍոցիալական մեդիա մարքեթինգի հիմնական օգուտները`

  • Մարդկանց մասնակցությունը Ձեր ինֆորմացիայի տարածման գործում
  • Ձեր ընկերության բրենդը ներկայացնելու հնարավորություն
  • Ձեր հաճախորդների հետ հետադարձ կապի հաստատում

Սոցիալական մեդիա մարքեթինգն (SMM) իրականացվում է այնպիսի սոցիալական ցանցերի միջոցով ինչպիսիք են` Facebook-ը, Twitter-ը, Linkedin-ը, Youtube-ը և այլն: Սոցիալական ցանցերի միջոցով կարելի է զգալիորեն ավելացնել կայքի այցելությունների քանակը:

SMM-ի իմաստը կայանում է  հաճախորդներ ներգրավող բովանդակություն ստեղծելու մեջ, որի միջոցով Ձեր ընթերցողները կօգնեն ներկայացնել Ձեր ապրանքը կամ ծառայությունը: Ձեր նպատակն է ընկերների, ընտանիքի անդամների, խմբերի միջոցով ձեռք բերել որքան հնարավոր է մեծ լսարան: SMM-ը հնարավորություն է տալիս Ձեր լսարանին ներգրավել ամբողջ աշխարհում Ձեր բիզնեսի տարածման և առաջարկվող ապրանքի կամ ծառայության ներկայացման գործում: Սոցիալակն ցանցերի մարքեթինգն օգնում է կապ հաստատել հաճախորդների հետ և այդ հետադարձ կապի արդյունքում ծնվում են նոր մտահաղացումներ:

Սոցիալական ցանցերը Ձեզ տրամադրում են մի հարթակ, որտեղ Դուք կարող եք շփվել Ձեր հաճախորդների հետ, հարցնել նրանց կարծիքը և հետադարձ կապ ստեղծել: