linkedin-for-business<pLinkedin-ը համարվում է աշխարհի ամենախոշոր պրոֆեսիոնալ սոցիալական հարթակը, ոչ միայն անհատների այլև բրենդների, ընկերությունների էջերի համար: Այն հետաքրքիր շփման, քննարկումների, նոր գործնական կապերի ստեղծման, ինչպես նաև` բիզնես տեղեկատվության տարածման համար մեծ հնարավորություններ է ընձեռում:

Այժմ linkedin-ը ավելացնում է իր բիզնես-հնարավորությունները ևս մեկով՝ հայտարարելով այսպես կոչված Ցուցափեղկային էջերի մեկնարկը: Դրանք կարող են ստեղծել ընկերության էջերի ադմինիստրատորները, ինչպես նաև ավելացնել նոր ադմինիստրատորներ՝ հետագայում դրանց վարելու համար:

linkedin-showcase-pages

Այդ էջերին կարելի է հետեևլ (follow)՝ ինչպես ընկերության էջերին, այդպիսով հետևողները կտեսնեն դրանց թարմացումները:

<pԸնկերությունները կարող են ընդլայնել linkedin-ում իրենց ներկայությունը՝ ստեղծելով հատուկ էջեր՝ իրենց առավել հայտնի բրենդերի, ծառայությունների և նախաձեռնությունների համար: Ցուցափեղկային էջերի միջոցով ընկերությունները հնարավորություն ունեն իրենց լսարանն անգամ բաժանել սեգմենտների և յուրաքանչյուր սեգմենտին ներկայացնել իրենց բիզնեսի առավել հետաքրքրող և համապատասխան տեղեկատվությունը:

Այսպիսով linkedin-նն այժմ հնարավորություն է տալիս անմիջական կապ ստեղծել և աշխատել նեղ լսարանների հետ՝ դրանով իսկ կրկնապատկելով այդ հարթակում աշխատելու արդյունավետությունն ու հետագա բիզնես օգուտները: