Ինչպես է վիդեոն ավելացնում վաճառքները կամ Օգտագործենք YouTube մարքեթինգի հնարավորությունները բիզնեսում

Դասընթացի նպատակը.
– Բարձրացնել ընկերության բրենդի ճանաչելությունը YouTube կանալում
– Ավելացնել ընկերության վեբ կայքի նպատակային այցերը կանալի միջոցով
– Օգտվել YouTube-ի գովազդ և գործընկեր հնարավորություններից` ընկերության շահույթները բարձրացնելու համար
Դասընթացի թեմաները.
- Ինչպե՞ս որոշել որն է մեր ընկերության YouTube-ում աշխատելու ռազմավարությունը
- Ինչո՞ւ և ինչպե՞ս գրավել և ավելացնել բաժանորդագրվողներ
- YouTube-ում հաջողության հասնող կանալների և վիդեոների առանձնահատկությունները
- Օրինակների ուսումնասիրություն
Պրակտիկ վարժություններ.
• Ձեր ընկերության YouTube պրոֆիլի ձևավորում
• Մեկ կանալի դիզայն գաղափարի առավելությունների կիրառում պրոֆիլում (“One Channel Design”)
• Կանալի նախամուտք և օպտիմիզացիա
• Վիդեոների տեսակավորում և պրեզենտացիա
• Անալիտիկա և հաջողությունների հաշվարկում
Դասընթացի վերջում մասնակիցները կկարողանան հաջողությամբ օպտիմալացնել և վարել YouTube կանալ և հաջողության հասնել ընկերության և կանալի շահութաբերության ավելացման տեսակետից:
Ձեզ կտրվեն դասընթացի բոլոր նյութերը տպագրած և էլեկտրոնային տարբերակով:
Դասընթացը կանցկացնեն Գայանե Դալլաքյանը, Օնլայն մարկետինգի հավաստագրված մասնագետ և Ռուզաննա Հովհաննիսյանը, Շանթ հեռուստաընկերության վեբ-մարքեթինգի բաժնի ղեկավար և ընկերության YouTube կանալի ադմինիստրատոր (Շանթի YouTube կանալը YouTube-ի միակ գործընկերն է Հայաստանում)

Գայանե Դալլաքյան
MBA, CMCE,
Վեբ – վերլուծության հավաստագրված մասնագետ

Ռուզաննա Հովհաննիսյան
Ցանկացողները կարող են մասնակցել նաև օնլայն մարքեթինգի միջազգային հավաստագրման դասընթացներին և ստանալ միջազգային OMCP (Online Marketing Certified Professional) հավաստագիր: