YouTube-յան տեսանյութերի առաջխաղացման հարցը հուզում է բոլոր նրանց, ովքեր զբաղվում են վիդեոկոնտենտի ստեղմամբ: Առաջինը և ամենապարզը, որ կարող ենք ասել՝ այն է, որ ոչ մի տեսանյութ չի կարող դառնալ վիրուսային, եթե խուսափեք այն հանրայնացնելուց: Վերջինս էլ, իր հերթին, պահանջում է ժամանակ և ջանքեր, ուստի կարող ենք ասել, որ YouTube առաջխաղացումը բավական երկար ու դանդաղ գործընթաց է։   Տեսանյութերի տարածման հիմնական հնարքներն ու ռազմավարությունները Տեսանյութերի հանրայնացումը սովորաբար իրականացվում է հանրային տարբեր խմբերի միջոցով և օգնությամբ, ուստի խոսենք դրանց մասին:   Առաջին խումբը յութուբերներն են, ովքեր ունեն YouTube ալիքներ և ձեր տեսանյութը գովազդելու և տարածելու ավելի շատ հնարավորություններ: Դուք պետք է ներգրավեք ձեր նրանց ձեր տեսանյութերում և ալիքում՝ շփվելով նրանց հետ, առաջարկելով կարծիք հայտնել, մեկնաբանություն թողնել և այլն: YouTube-ում գրանցված այս մարդկանց գործողությունները՝ հավանումները կամ չհավանումները, մեկնաբանությունները կարող են օրգանական կերպով նպաստել տեսանյութի առաջմղմանը։   Երկրորդ խմբում ընդգրկված են լրագրողները և բլոգերները։ Փորձեք ընդլայնել ձեր բլոգի հասանելիությունը և տեսանյութը տարածել համապատասխան բլոգներում՝ բլոգերների միջոցով, կայքերում՝ լրագրողների միջոցով: Ձեր ստեղծած բովանդակությանն առնչվող բլոգներ և կայքեր գտնելու համար օգտագործեք բլոգների կատալոգներ, ինչպիսիք են Technorati-ն կամ Google Blog Search-ը: Ներկայացրեք տեսանյութը թիրախավորված ալիքներին, ներառեք բովանդակության համառոտ նկարագրությունը, բացատրեք թե ինչու այն կարող է օգտակար լինել նրանց լսարանին և տվեք ձեր տեսանյութի հղումը: Հետևեք նաև ներբեռնումների վիճակագրությանը, որպեսզի բացահայտեք կայքեր, որոնք թրաֆիկ են առաջացնում:
youtube
Երրորդ խմբում ընդգրկված են մարդիկ, ովքեր գուցե չունեն YouTube ալիքներ, բայց ակտիվ են Facebook-ում, Twitter-ում և այլ սոցիալական ցանցերում: Ներկայացրեք ձեր ալիքը սոցիալական ցանցերում, տարածեք տեսանյութերն այնտեղ, որպեսզի ավելացնեք ձեր ալիքի դիտողների թիվը և ստեղծեք ձեր լսարանի հետ շփվելու նոր եղանակներ: YouTube-ի 17 միլիոն ալիք կապված են սոցիալական մեդիայի հետ և սոցիալական մեդիա կայքերում տեսանյութերի տեղադրումը դարձրել են իրենց հրապարակումների մաս:

Եվս մի քանի նկատառում

Կարևոր է ժամանակ հատկացնել շփվելու այն մարդկանց հետ, ովքեր առաջինն են հրապարակել ձեր տեսանյութը, քանի որ դրանք կարող են ձեզ “առաջ մղել կամ խոչնդոտել”: Թույլ տվեք նրանց իրենց կարևոր զգալ և հարցրեք, թե ինչ հարցեր կամ մեկնաբանություններ ունեն: Խնդրեք ձեր հետևորդներին հետադարձ կապ հաստատել, հատկապես, երբ փոփոխություններ եք կատարում կամ նոր բան եք ներկայացնում: Օրինակ՝ 2009-ի SES Chicago-ի ամենաշատ դիտված տեսանյութերից մեկում դիտումների զգալի մասը այցելուների ակնարկներն էին: Բոլոր ժամանակների ամենավիրուսային տեսահոլովակը ճանաչվել է Ջենիֆեր Լոպեսի Pitbull երաժշտական ​​տեսահոլովակը, որի դեբյուտային հարթակ է հանդիսացել American Idol-ը: Այդ հոլովակը հրապարակվել է 2011 թվականի մարտի 3-ին և այսօրվա դրությամբ ունի 1,940,555,147 դիտում։ SEO-ի ոչ մի արդյունք երբեք չի փոխարինի «զրույցի արվեստին»: Մենք չպետք է մոռանանք, որ զրույցի օպտիմալացումը արդյունավետ է, և կան շատ բաներ, որոնք մենք կարող եք անել offline ռեժիմում, օրինակ՝ կազմակերպել խնջույք թիրախային խմբի հետ կամ պարզապես համապատասխան ոլորտի համաժողովների և միջոցառումների ժամանակ զրուցել ազդեցիկ մարդկանց հետ՝ ներկայացնելով մեր ալիքն ու տեսահոլովակը: