Կայքերի օպտիմալացման և առաջխաղացման մասին խոսելիս գրեթե բոլորի մտքում անմիջապես պտտվում են բանալի բառեր, հղումներ արտահայտությունները: Այո՛, սրանք օպտիմալացման ամենակարևոր գործոններից են, սակայն իրական օպտիմալացումն սկսվում է… դեռ կայքը պատրաստելուց առաջ:

Եթե կայքը չի պատրաստվում զուտ այցեքարտի դեր կատարելու համար, այլ իր առջև ունի որոշակի նպատակներ՝ նոր հաճախորդների ներգրավում, վաճառքներ և այլն, ապա կայքի պատրաստում պատվիրելուց  առաջ հարկավոր է մտածված կերպով պլանավորել կայքը՝ դիզայներից ու ծրագրավորողից բացի ներգրավելով օպտիմալացման (seo) մասնագետի և մարքեթոլոգի:  Այս դեպքում է, որ կայքը կարող է խոստանալ բարեհաջող առաջխաղացում և մարքեթինգային խնդիրների լուծում:

seo friendly website>

  1. Մտածեք այն մասին, թե ինչ ինֆորմացիա եք ներկայացնելու կայքում՝ բաժիններ, ենթաբաժիններ, հավելյալ տեղեկություններ և այլն։
  2. Հստակեցրե՛ք, թե որն է լինելու կայքի հիմնական նպատակը և ըստ այդմ՝ նաև ֆունկցիաները (ապրանքի և ծառայությունների ներկայացնում, գնումներ, ամրագրումներ և այլն)։
  3. Դիզայնում ներառե՛ք գործողության կոչ պարունակող էլեմենտներ՝ զանգելու, գրելու, պատվիրելու կոճակներ (call to action buttons)։
  4. Կայքը կառուցեք այնպես, որ բաժինները փոխկապակցված լինեն համապատասխան հղումներով։
  5. Կայքի գլխավոր էջում անպայման տեղ հատկացրեք նորություններին՝ նոր ապրանքներ, ծառայություններ, զեղչեր։
  6. Ներկայացած եղեք ճանաչված սոցցանցերում և կայքում տեղադրեք այդ հղումները։
  7. Մի՛ մոռացեք հետագծի (breadcrumb) մասին․ վեջինս բավական դյուրին է դարձնում կայքից օգտվելը և թույլ չի տալիս մոլորվել։

Այսքանը՝ մի քանի բառով, իսկ կայքերի օպտիմալացման և առաջխաղացման մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ մեր դասընթացներից կամ հետագա հրապարակումներից։

Մարիամ Մուրադյան
SEO մասնագետ