Հարցեր

faq1. Ի՞նչ է ինտերնետ մարքեթինգը
Ինտերնետ մարքեթինգը կամ Օնլայն մարքեթինգը իրենից ներկայացնում է ինտերնետում գովազդի, բրենդինգի, ապրանքի կամ ծառայության մարքեթինգ և ռազմավարության կիրառում

2. Որո՞նք են ինտերնետ մարքեթինգի իրականացման մեթոդները
Ինտերնետ մարքեթինգի իրականացման մեթոդները ներառում են որոնման համակարգերի օպտիմիզացիա (SEO), PPC(վճարում ամեն քլիքի համար), էլեկտրոնային մարքեթինգ (email marketing), աֆիլիատ մարքեթինգ, օնլայն հասարակական կապեր, բաներային գովազդ և այլն:

3. Ի՞նչ են որոնման համկարգերը և որքանո՞վ են կարևոր բիզնեսի համար
Որոնման համակարգերը օնլայն ծրագրային գործիք են` ինտերնետում տեքստային տեղեկություն որոնելու համար: Երբ օգտատերը որևէ տերմին է որոնում, որոնման համակարգի արդյունքների էջը ներկայացնում է որոնմանն առավել համապատասխանող տերմիններ: Արդյունքում կարող են ներկայացվել ինչպես կայքեր, այնպես էլ վիդեոներ և պատկերներ:
Կարևոր է, որպեսզի Ձեր բիզնեսը հայտնվի որոնման համակարգերում համապատասխան բանալի բառերով, որպեսզի Ձեր հաճախորդները որոնման համակարգերի միջոցով կարողանան ցանկացած պահին գտնել Ձեզ:

4. Ինչպե՞ս կարող է իմ կայքը հայտնվել այնպիսի որոնման համկարգերի առաջին էջերում, ինչպիսիք են Google, Yahoo և Yandex
Լավ պատրաստված և օպտիմիզացված բովանդակությունը, համապատասխան բանալի բառերը և կայքի շատ քանակությամբ արտաքին (այլ կայքերից եկող) հղումները հնարավորություն են ընձեռում որոնման համակարգերում գրավել բարձր դիրքեր: Մեկ այլ, առավել կարևոր գործոնը բանալի բառերի որոնման համակարգերի կողմից որոշվող համապատասխանությունն է: Որոնման համակարգերի առաջին էջում հայտնվելու մեկ այլ երաշխիք է ակտիվ մասնակցությունը ինտերնետում հասարակական և տարբեր տեսակի ակցիաներին:

5. Ի՞նչ է որոնման համակարգի օպտիմիզացիան
Որոնման համակարգի օպտիմիզացիան որոնման համակարգերում կայքի կամ կայքէջի տեսանելիության բարելավման գործընթաց է: Այն հասանելի է ինչպես տեքստային նյութերի, այնպես էլ նկարների որոնման, վիդեո որոնման, տեղական և ակադեմիական որոնումների համար։ Սովորաբար որքան բարձր է կայքի դիրքը որոնման արդյունքներում, այնքան ավելի շատ հետաքրքրված օգտվողներ կարող են այցելել այդ կայքը։

6. Ո՞րն է որոնման համակարգերի օպտիմիզացիայի նպատակը: Յուրաքանչյուր բիզնես ունի իր մրցակիցները: Նույնիսկ եթե այդ բիզնեսը տեղական է և գործում է միայն կոնկրետ տարածաշրջանում, միևնույն է այն մրցակցում է բազում ոչ տեղական ըկերությունների կայքերի հետ որոնման համակարգերում տեսանելի լինելու համար : Որոնման համակարգերի օպտիմիզացիայի նպատակը ինտերնետ միջավայրում կայքը տեսանելի դարձնելն է, քանի որ օրական միլիոնավոր մարդիկ են օգտվում որոնման համակարգերից, որպեսզի գտնեն իրենց նախընտրած ապրանքը կամ ծառայությունը:

7. Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի որոնման համակարգերի օպտիմիզացիայի գործողությունների արդյունքները լինեն տեսնելի:
Տարբեր կայքերի դեպքում տարբեր ժամանակահատված կարող է պահանջվել` կախված կայքի որակից, նախապես կատարված գործողություններից և մի շարք այլ հանգամանքներից: Այնպես որ, միջին չափանիշը կարելի է տեսնել միայն եթե կայքը լավ մշակված է, ունի լավ մարքեթինգ, մաքուր URL -հասցեներ և ճիշտ դիզայն: Նման դեպքում արդյունքները տեսանելի են 30-60 օրվա ընթացքում, և եթե կայքը նոր է, ապա որոնման համակարգի օպտիմիզացիայի արդյունքները տեսանելի կլինեն 120 օրվա ընթացքում:

8. Ինչպե՞ս կարող է իմ կայքի այցելությունների քանակը բարձրանալ
PPC գովազդների տեղադրում (վճարում ամեն քլիքի դիմաց) անհապաղ արդյունքների համար
Որոնման համակարգերի օպտիմիզացիա երկարաժամկետ արդյունքների համար
Սոցիալական մեդիա մարքեթինգ և էլեկտրոնային մարքեթինգ բրենդինգի համար

9. Ի՞նչ է PPC –ին
PPC –ին (վճարում ամեն քլիքի համա) ինտերնետ մարքեթինգի տեխնիկա է, որի ժամանակ Դուք վճարում եք ամեն անգամ, երբ որևէ մեկը սեղմում է PPC գովազդի վրա, որը հիմնականում տեղադրված է որոնման համակարգերի (ինչպիսիք են Google, Yahoo կամ MSN) վերևի աջ հատվածում:

10. Ի՞նչ կարող է internet-marketing.am կայքը առաջարկել ինձ:
Խորհրդատվություն
Internet-marketing.am-ն առաջարկում է 3-օրյա խորհրդատվություն, որի ընթացքում ընկերությունները կմշակեն իրենց կայքի հիմնական նպատակները, կիրականացնեն առաջնային խնդիրների վերլուծություն, ինչպես նաև կստանան ինտերնետ մարքեթինգի ռազմավարության պլանին և կատարելագործմանն ուղղված խորհրդատվություն:

Նախագծեր
Internet-marketing.am-ն առաջարկում է նախագծերի մշակում` ընկերության ինտերնետ ռազմավարության վերաբերյալ, որ ներառում է օնլայն մարքեթինգի ռազմավարության ներկայացում, մրցակիցների վերլուծություն, PPC գովազդների տեղադրման պլանի կազմում, հաշվետվություններ և վեբ -վերլուծություններ: Այս երկարաժամկետ միջամտությունը կօգնի ընկերություններին կիրառել իրենց սեփական բիզնեսի ինտերնետ մարքեթինգը:

Ուսուցում
Internet-marketing.am կայքն առաջարկում է 3-օրյա դասընթացներ ինչպես կորպորատիվ, այնպես էլ անհատական փաթեթներով, որի համար հարկավոր է նախապես գրանցվել: Այս 3-օրյա դասընթացները կօգնեն ընկալել ինտերնետ բիզնեսի գաղտնիքները, իրականացնել Ձեր կայքի մինի-աուդիտ, և հասկանալ Ձեր կայքին անհրաժեշտ հիմնական բարելավումները:

11. Ի՞նչ ծառայություններ եք Դուք մատուցում
Մենք մատուցում ենք ինտերնետ մարքեթինգի այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են կայքի ներքին օպտիմիզացիա, արտաքին օպտիմիզացիա, բլոգինգ, հասարակական մեդիա մարքեթինգ, Pay Per Click, վեբ վերլուծություն: Նաև տրամադրվում է անվճար Skype խորհրդատվություն մեր մասնագետների կողմից:

12. Ինչու՞ ընտրել Ձեր ծառայությունները
Internet-marketing.am կայքը ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է շնորհիվ իր`
• Վկայագրված մասնագետների
• Մատուցած ծառայությունների փորձի
• Օգտակար և մատչելի լուծումների
• Ապացուցված արդյունքների

13. Ինչպե՞ս կապ հաստատել Ձեզ հետ
Կարող եք պարզապես զանգահարել կամ էլեկտրոնային նամակ ուղարկել: Մեր ներկայացուցիչը կարձագանքի Ձեզ և, ծանոթանալով Ձեր պահանջներին, կառաջարկի համապատասխան ծառայություն: Քանի որ ծառայությունները կարող են իրականացվել ըստ պահանջի, յուրաքանչյուր անգամ մենք հատուկ առաջարկ կներկայացնենք:

14. Որքա՞ն արժե ծառայությունը
Արժեքը կախված է կայքի որակից և ինտերնետ մարքեթինգ ռազմավարություն իրականացնող ընկերության միջոցների հասանելիությունից: Հարկ է նշել, որ դիմելով և ստանալով ինտերնետ մարքեթինգի ծառայություններ` Դուք կատարում եք հետադարձ ներդրում Ձեր ընկերության համար: 

Կապվեք մեր մասնագետների հետ


DM Consulting
Ազատության պող․ 24/4, 4-րդ հարկ, 0 սենյակ
Երևան, 0011 Հայաստան
Հեռ: + 374 94 711 712