Եթե Դուք սկսնակ եք ինտերնետ մարքեթինգի ոլորտում, ապա Ձեզ անհրաժեշտ է սկսել հիմունքներից: Ձեռք բերելով ինտերնետ մարքեթինգի հիմնարար գիտելիքներ` Դուք ավելի վստահ կլինեք Ձեր հաճախորդների և մարքեթինգային խմբի հետ աշխատելիս, ինչպես նաև կկարողանաք կայացնել ինտերնետ մարքեթինգի իրականացման ճիշտ ու հիմնավորված ռազմավարական որոշումներ:
Դասընթացի ընթացքում Դուք կսովորեք ինտերնետ մարքեթինգի կարևոր բիզնես կոնցեպտները, հիմնարար ռազմավարությունները և ինչպիսի գործիքներ է հարկավոր օգտագործել առավելագույն արդյունքների հասնելու համար:
Դասընթացը բաղկացած է հետևյալ բաժիններից`
1. SEO –ի (որոնման մեխանիզմների օպտիմալացում) հիմունքներ
2. Սոցիալական մեդիա մարքեթինգի հիմունքներ
3. Փոխարկումների (արդյունքների) օպտիմալացում
4. Վեբ վերլուծության հիմունքներ
5. PPC (վճար կլիկի դիմաց) գովազդների հիմունքներ
6. E-mail մարքեթինգի հիմունքներ
Նշված կետերին ավելի մանրամասն ծանոթանալու և դասընթացի գրանցման համար գրեք մեզ կամ զանգահարեք`
info @ internet-marketing.am, + 374 93 53 06 27