Մեր օրերում բլոգներն էական դեր են խաղում SEO-ում և օգտագործվում են որպես թվային մարքեթինգի արդյունավետ գործիք:

Ձեր ընկերության կայքում բլոգի ստեղծումն ու զարգացումը կարևոր նշանակություն ունի ընկերությունն ավելի հանրաճանաչ դարձնելու համար: Եթե դեռևս չունեք կայք, ապա կարող եք Ձեր ընկերությունն ու բիզնեսը ներկայացնող բլոգ ստեղծել այնպիսի հայտնի անվճար հարթակներում, ինչպիսիք են WordPress-ը, Blogger-ը և այլ հարթակներ:

Բլոգավարման միջոցով դուք հնարավորություն եք ունենում ներկայացնելու ձեր գործունեությունը, ծառայություններն ու արտադրանքը:

Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ ստեղծել և վարել ձեր ընկերության կորպորատիվ բլոգը

1. Պարզեք ինքներդ ձեզ համար, թե որն է ձեր լսարանը, որի համար վարում եք բլոգը: Մտածեք, թե ինչն է հետաքրքրում ձեր պոտենցիալ հաճախորդներին և գործընկերներին: Կարևոր է հոգալ այն մասին, որ թեման իսկապես հետաքրքիր լինի թե՛ ձեզ համար և թե՛ ընթերցողների: Դա մի կողմից կօգնի ձեզ, որպեսզի գրեք խանդավառությամբ, իսկ մյուս կողմից կօգնի ձեր լսարանին՝ բավարարելու իրենց հետաքրքրությունները տվյալ թեմայի շուրջ:

2. Ձեր բովանդակությունը ստեղծեք այնպես, որ լինի SEO-արդյունավետ: Ստեղծեք գրելու ձեր ոճն ու գրեք ձեր ձևով: Մի՛ անհանգստացեք, ձեր ընթերցողը կվարժվի դրան: Աստիճանաբար ձեր ոճը կդառնա ձեր ստորագրությունը։ Օգտագործեք համապատասխան հիմնաբառեր ձեր բովանդակության մեջ, և որոնման համակարգերից կստանաք մեծ թվով այցելություններ: Շատ մի՛ գրեք, թող այն պարզ և հետաքրքիր լինի ընթերցողների համար:

3. Եղեք հետևողական: Բլոգում հետևողական կերպով գրառումներ կատարելը ձեր ընթերցողներին կմղի վերադառնալու ձեզ մոտ: Բլոգում գրառումներ կատարեք առնվազն շաբաթը երկու անգամ: Կորպորատիվ բլոգը վստահություն ստեղծելու լավ միջոց է, և կանոնավոր և թարմացված բլոգային գրառումները կամրապնդեն ձեր դիրքերը շուկայում:

4. Թույլատրեք մեկնաբանությունները: Պատրաստ եղեք լսելու ձեր ընթերցողների տեսակետները, մեկնաբանություններն ու առաջարկները, քանի որ մեկնաբանությունները թույլ են տալիս ձեր ընթերցողներին շփվել ձեզ հետ: Իհարկե, սպամից խուսափելու համար կարող եք վերահսկել մեկնաբանությունները: մեկնաբանություններ անել:

5. Խթանեք բլոգը: Տարածեք ձեր բլոգի գրառումները սոցիալական ցանցերի միջոցով, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը, Linkedin-ը: Անդամակցեք մասնագիտական թվային համայնքներին, եղեք այն խմբերում, որտեղ ձեր լսարանն է, մատուցե՛ք ձեր ինֆորմացիան և ձեռք բերեք նոր հետևորդներ: