«Առցանց ուղղությունների կառավարման հարթակը» զբոսաշրջային վայրի կառավարման առցանց համակարգ է (Destination Management System — DMS) Հայաստանի Հյուսիսային մարզերի համար, որի միջոցով հնարավոր է զբոսաշրջիկներին տրամադրել տուրեր պլանավորելու հնարավորություն և ապահովել հիանալի փորձառություններ Շիրակում, Լոռիում և Տավուշում:
DMS տուրերի պլանավորման հարթակի հիմնական նպատակն է մեկ տեղում ներկայացնել, թե ուր կարելի է գնալ, ինչ կարելի է տեսնել զբոսաշրջային վայրում, ինչով կարելի է այնտեղ զբաղվել և ովքեր են մատուցում ծառայությունները։
Այսպիսով, հարթակը միավորելու է բոլոր հիմնական խաղացողներին և դառնալու է մի առցանց գործիք, որի միջոցով հնարավոր կլինի արդյունավետ օգտագործել տվյալ վայրի զբոսաշրջային բոլոր ռեսուրսները։ Հարթակը կօգնի մեծացնել տարածաշրջանի մրցունակությունը, ապահովել զբոսաշրջիկների կայուն հոսք և հետաքրքրություն տվյալ վայրի նկատմամբ։
DMS հարթակը կօգնի մեկ տեղում հավաքել ու ներկայացնել բոլոր տեսարժան վայրերի, հետաքրքրությունների, ուտելու և գիշերակացի, զբոսավարների, տուր օպերատորների, տրանսպորտի և այլ ծառայությունների մասին տեղեկություններ։ Այս հարթակը չափազանց կարևոր գործոն է Հայաստանի Հյուսիսային մարզերի՝ որպես զբոսաշրջային վայրի համար, քանի որ այն ներառում է տարբեր տեսակի միմյանց փոխլրացնող, փոխկապակցված և համագործակցող կազմակերպություններ։ Այս բոլոր կազմակերպությունները համատեղ ապահովում են զբոսաշրջիկի լավագույն փորձառությունը տվյալ վայրում։
Ինչպիսի առավելություններ է տալիս DMS հարթակը
- Օժանդակում է Հայաստանի հյուսիսային շրջանի զարգացմանն ու կառավարմանը՝ որպես զբոսաշրջության եզակի ուղղություն։
- Խթանում է համագործակցություն զբոսաշրջության ոլորտի բոլոր գործող անձանց միջև։
- Հեշտացնում է զբոսաշրջիկների համար բազմաբնույթ փորձառություներ ստեղծելու գործընթացը:
- Թույլ է տալիս ստեղծել և պահպանել 1-2 օրվա զբոսաշրջային տուրեր, մշակութային, արշավային, արկածային և այլ տեսակի միջոցառումներ և ծրագրեր, որոնք զբոսաշրջիկները կկարողանան հարմարեցնել իրենց կարիքներին ու ժամանակացույցին:
Զբոսաշրջային ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերին միավորելու համար DMS հարթակի դերը չափազանց կարևոր է։
Ծրագրի գործընկերները․
Մորգան Քոնսալթինգ Արմենիա: https://mct.am/
Հայաստանի տուրիզմի ֆեդերացիա: https://armtf.am/

