Կայքերի այցելությունների վերաբերյալ տարատեսակ վերլուծական տվյալների ուսումնասիրության համար թվային մարքեթինգի մասնագետների մի մասը նախընտրում է օգտվել Google Analytics-ից, մի մասը՝ Yandex Metrika-յից, իսկ ոմանք էլ համատեղում են գործիքները, քանի որ այս երկու գործիքները թեև մեծ մասամբ տրամադրում են միևնույն տվյալները, սակայն շատ դեպքերում նաև լրացնում են միմյանց: Թեև երկու գործիքներն էլ բավական ծավալուն են և խորը ուսումնասիրության կարիք ունեն, սակայն հիմնական հնարավորությունների մասին կարող ենք խոսել՝ օգտակար լինելով նրանց, ովքեր ծանոթ չեն գործիքներից որևէ մեկին և ուզում են պատկերացում կազմել:
Նախ՝ խոսենք նմանությունների մասին
Google Analytics-ի և Яндекс.Метрика-յի նմանությունները
Երկու գործիքներն էլ տրամադրում են կայքի այցելությունների վերաբերյալ այնպիսի պարամետրեր և ցուցանիշներ, ինչպիսիք են՝
• կայքերի/հավելվածների այցելությունների ընդհանուր թիվը.
• երկրները, որտեղից ստացվում են այցելությունները.
• սարքերը (համակարգիչ, սմարթֆոն և այլն), որոնցով այցելել են.
• այցելությունների ուղիները (որոնման համակարգերից, սոցցանցերից և այլն).
• մուտքային էջերը (որ էջով են մտել կայք).
• նոր և վերադարձող այցելուներ քանակը.
• սեանսները (քանի անգամ են կայք մուտք գործել):
Բոլոր այս տվյալները ներկայացվում են թվերի, աղյուսակների, դիագրամների տեսքով: