Որոնման դաշտում թելադրող մենաշնորհային դիրքում գտնվող որոնման համակարգը այսօր շարունակում է մնալ Google – ը։ Ուստի և SEO մասնագետները գործում են մեկ ընկերության շարունակ փոփոխվող և անհաստատ միջավայրում՝ փորձելով գտնել տեխնիկական մանր “խորամանկություններ” կայքերի դիրքերը բարելավելու համար։ Մինչդեռ Google -ը շարունակում է տարածել մի մոտեցում․ մի՛ աշխատեք որոնման համակարգերի համար, այլ՝ հաճախորդների համար։
Հարց է առաջանում, ինչպե՞ս գնահատել սեփական կայքը․ ո՛ր բովադակությունն է համարվում Google -ի տեսակետից ընդունելի։
ԿԱՅՔԻ ՈՐԱԿԻ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՐՑԵՐ
- Փորձագիտական հարցեր
- Պրեզենտացիաներ
- Համեմատական հարցադրումներ
Երրորդ կողմի վստահելի անձանց հավաստի և անկողմնակալ կարծիքը նույնպես համարվումէ կարևոր պայման։ Վերանայենք այն էջերը որոնց դիրքերը տատանվել է անբարենպաստ։ Ո՞ր էջերի դիրքերն են զիջել և ո՞ր բառերով։ Եկեք ուշադիր զննենք դրանք վերը նշված 4-5 մոտեցումների տեսանկյունից։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՐԱԿ
Բովանդակություն ստեղծողներին, գրողներին․ եղեք օրիգինալ, զգուշացեք ինտրիգային, կլիկ հրահրող վերնագրերից, գրեք հասկանալի և խորացեք ձեր նյութի մեջ։
Հեղինակային և հետաքրքիր է համարվում այն բովանդակությունը, որը նաև վերատպվում է մյուս աղբյուրներում, ոգևորիչ է և շատերն են կարդում։
Հարց տանք ինքներս մեզ․ այդպիսի մի էջ կամ տեքստ մենք կցանկանայի՞նք ինքներս կարդալ կամ կիսվել մեր ընկերների հետ։
Կցանկանայի՞ք տեսնել այդ տեքստը մեկ այլ ամսագրում, կամ էնցիկլոպեդիայում։
Ես այնքան էլ հակված չեմ հավատալու, որ Google -ը անպայման այս ցիտատները, կամ վերատպումները համարում է վարկանշման գործոն։ Ամեն հետադարձ հղում, անշուշտ կարևոր է, սակայն եկեք վերապահորեն կմոտենանք այդ փաստին։
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
Այս հարցը վերաբերում է մասնագիտական, փորձագիտական բովանդակությանը․
- Արդյո՞ք այդ բովանդակությունը հեշտությամբ չի՞ “տարվում” միստիկական բայց անիրական փաստերով, որոնց կեղծ լինելը հեշտությամբ հնարավոր է բացահայտել։
- Արդյո՞ք վստահելի բովանդակություն է դա։
- Կեղծ փաստերի վրա կառուցվող բովանդակությունը կարճ կյանք ունի և վարկանշման հարցում կարող է հակառակ արդյունք դրսևորել։
Պրեզենտացիաներ, հարցադրումներ
Այսպիսի բովանդակությունը պահանջում է ոճ, կոկիկ և գեղեցիկ նկարներ։ 2 կարևոր նկատառում․
- Արդյո՞ք ձեր այս պրոզենտացիաները հագեցած են ընդհատող գովազդներով, որոնք շեղում են դիտողին և փոքրացնում ինտերֆեյսը։
- Ձեր պրեզենտացիան ինչպե՞ս է նայվում մոբայլում։
- Այս պահին Google ալգորիթմը առաջնային կարևորություն է տալիս հենց մոբայլին։ Բովանդակությունը պետք շատ գրավիչ լինի մոբայլ սարքերի վրա։
- Ֆոնտերը, պարագրաֆների երկարությունը, նախադասությունների շատությունը ձանձրալի են դարձնում բովանդակությունը։
- Արդյոք սա կարևոր վարկանշման գործո՞ն է։ Չի խանգարի, սակայն, եկեք մտածենք օգտագործողի տեսակետից։ Եկեք ստեղծենք նրան հետաքրքրող նյութ։ Մոբայլ-ընկերական լինելու փաստը միայն չի կարևոր, այլ որ կարդացվող լինի տվյալ նյութը։
Համեմատություններ
Համեմատելու առումով, հարց – ձեր կայքում արտացոլված բովանդակությունը ինչքանով է համեմատական առումով ավելի հետաքրքիր, քան նրանք, որ այսօր առաջին դիրքերում են։
Արդյոք այդ բովանդակությունը միայն նպատակաուղղված է իր գոյությամբ նպաստել, որ ինչ որ մի էջ պարզապես վարկանշվի՞ որոնման համակարգերի կողմից, թե հետաքրքիր է այցելուին, օգտակար է։
Բովանդակության ստեղծման այսպիսի մոտեցում կա․ բանալի բառերի հետազոտություն, ապա հոմանիշների հետազոտությունը, ապա շարադրության կազմում այդ բառերով, որպեսզի հայտնվենք առաջին տեղերում։
Այո, դա արդեն հնացած մոտեցում է, որտեղ անտեսված է այցելուի հետաքրքրությունն ու վերաբերմունքը։
Google որոնողական համակարգի վերջին թարմացման աղբյուրը։