Google-ը փոխեց SEO-ի կանոնները

SEOՓայտփորիկը (Google-ն այդպես կոչեց իր վերջին թարմացումը ) խիստ բարդացրեց բանալի բառերի վերլուծությունը՝ ջախջախիչ հարված հասցնելով ռոբոտացված արհեստական SEO-ին:

Եթե նախկինում հնարավոր էր որոշ գործիքների միջոցով ավտոմատ կերպով հղումներ կառուցել և որոնման մեխանիզմներում  բարձրացնել կայքի հեղինակությունն ու վարկանիշը, ապա հիմա՝ դա անհնարին է դառնում:

Անգամ Google Analytic ում շատ սահմանափակ քանակությամբ բանալի բառեր ենք տեսնում, որոնցով մարդիկ գալիս են մեր կայք: Խոսքը վերաբերում է երկար՝ մի քանի բառեր պարունակող բանալի բառերին, որոնց միջոցով կատարվում են կայքի հիմնական այցելությունները: Դրանց փոխարեն այժմ տեսնում ենք  not provided (տեղեկություն չկա) գրառումը, որը կազմում է բանալի բառերի 80%-ը, այսինքն՝ մենք տեսնում ենք լավագույն դեպքում 20% բանալի բառերը:  Որպեսզի  օգտակար բովանդակությամբ և հետաքրքիր տեղեկություններով, ինչպես նաև գործողության մղող ուղղորդիչների միջոցով մարդկանց բերենք մեր կայք:

Վերջին թարմացումով Google-ը կտրուկ փոխեց իր ալգորիթմները՝ դարձնելով դրանք առավել քան մարդկային:

Այժմ կայքերը գնահատվում են այցելուի տեսակետից և կարևորվում են հետևյալ հիմնական կետերը.

  1. Միջինում որքան ժամանակ են անցկացնում այցելուները ձեր կայքում
  2. Որքան կլիկեր են իրականացվում մեկ այցելության ժամանակ
  3. Հետաքրքիր և ունիկալ է արդյոք ձեր կայքի բովանդակությունը
  4. Որքան է կայքից վանման տոկոսը (վանում են համարվում այն այցելությունները, որոնց ժամանակ մեկ էջից ավել չի դիտվում)

Այսպիսով, այժմ SEO-ի մասնագետները ստիպված են փոխել իրենց ռազմավարությունը ավտոմատից դեպի բնական՝ օպտիմալացումն իրականացնելով մարդկանց տեսակետից և մարդկանց համար՝ դրանով իսկ հեղինակություն վաստակելով որոնման մեխանիզմենրի մոտ: