Ցանկանում ե՞ք իմանալ ինչ կատարվեց անցած տարի դեկտեմբերին: Որոնման դաշտում հայտնվեց մի նոր ալգորիթմ, այսպես կոչված «Աղավնի»:Google փայտփորիկային թարմացումից հետո Աղավնին մեկ այլ ցնցում էր որոնման աշխարհում տեղական որոնումների առումով:

google-pigeon
Հայտնի է, որ Google –ը վերջին տարիներին ավելի ու ավելի է կարևորում բրենդերը, որոնք ունեն տեղական նշանակություն, այսինքն այն ընկերությունները, որոնք օպտիմալացրել են իրենց թվային մարքեթինգը մոբայլ որոնումների համար: Google նոր ալգորիթմը փոխեց որոնման արդյունքները՝ թե վեբ որոնման և թե Google քարտեզի որոնման դաշտերում:

Որոնք են այս նոր ալգորիթմի 3 տիպիկ հատկանիշները.

  1. «Աղավնին» որոնման արդյունքներից դուրս է մղել կայքեր, որոնք չունեն կամ կեղծել են իրենց տեղական գրանցումները Google գրանցման մեջ: Վիրտուալ գրասենյակները, որոնք չունեն իրական աշխատակիցներ, կորցրել են իրենց վարկանիշը:
  2. Ավելի նկատելի է գործում այսպես կոչված «Barnaclization» երևույթը, երբ տեղական դիրեկտորիաներ, ինչպիսիք են օրինակ Հայաստանում Սփյուռը, ԱՄՆ-ում Yelp-ը, կարծես դարձել են Google –ի «սիրելի» կայքեր :), և մշտապես որոնվող տերմիններով հայտնվում են որոնումների առաջին արդյունքներում:
  3. Google քարտեզի 7-նյակը երբեմն փոխարինվում է 3-ով, սակայն հնարավորություն է տալիս հղումով ծանոթանալ քարտեզի այլ արդյունքներին, որն ուղղորդում է դեպի քարտեզ (տեսեք ստորև):

pigeon-update

google-pigeon-update

Ալգորիթմը հաղթահարելու և վարկանշման բարձր գնահատական ստանալու համար խորհուրդ է տրվում.

  • Կայքում ունենալ հետաքրքիր, բայց տեղային հատկանիշներն առանձնացնող բովանդակություն՝ հստակ շեշտադրելով ունիկալ հասցե և հեռախոսահամար: Բարելավել և գրավիչ դարձնել կայքի Մեր մասին էջը՝ ունենալով աշխատակիցների անուններ, ընկերությունը ներկայացնող լուսանկարներ
  • Ակտիվացնել սոցիալական ցանցերում տեղակայված էջերը՝ ունենալով ավելի շատ և ավելի բովանդակալից համայնքային գնահատումներ (reviews)
  • Կայքը գրանցել տեղական դիրեկտորիաներում, տեղական նշանակության ասոցիացիաներում, նորությունների կայքերում, կառավարական և ուսումնական կայքերում.
  • Գրագետ և հետաքրքիր օպտիմալացված կայքի հետ միասին այս գործողությունները անվերապահ կլավացնեն մեր վեբ կայքերի վարկորոշումը «Աղավնու» աչքերում :):

Սպասում ենք ձեր կարծիքներին և արձագանքներին: