facebook-marketing-success-secretsFacebook- ն ունի անսահման հնարավորություններ և որոշ չափով անգամ կարող է նաև փոխարինել վեբ-կայքին: Որպեսզի կարողանանք մաքսիմալ ձևով օգտվել դրանցից, հարկավոր է հետևել սոց. ցանցերում աշխատելու 7 հիմնարար սկզբունքներին:

1. Մշակեք կարճ բովանդակությամբ գրառումներ և օգտագործեք նկարներ
Կարճ բովանդակությամբ գրառումները մարդիկ ավելի հաճույքով են կարդում: Ինչքան ել հետաքրքիր լինի այն, կարդալու համար ոչ միշտ է ժամանակ լինում: Ցանկալի է, որպեսզի նիշերի քանակը 200-ից չանցնի: Գրառումները պետք է ուղեկցվեն հետաքրքիր նկարներով, քանի որ տեսողական տեղեկատվությունը նյութը կարդալու որոշիչ գործոն է հանդիսանում:

2. Մի գրեք միայն Ձեր մասին
Ձեր կողմից տպագրվող առաջարկություններից, նորություններից, արտադրանքների վերաբերյալ տեղեկատվություններից բացի կատարեք նաև այլ գրառումներ, որոնք հետաքրքիր կլինեն ձեր թիրախային լսարանին: Ցանկալի է, որպեսզի ընկերության վերաբերյալ տեղեկատվությունը կազմի ձեր էջում տեղադրված բոլոր նյութերի ոչ ավելին քան 30%-ը:

3. Եղեք ունիկալ
Մշակեք Ձեր էջը վարելու սեփական ռազմավարությունը, մի նմանակեք սոց. ցանցում գործող այլ էջերին: Բովանդակության միջոցով ներկայացրեք Ձեր ընկերության հիմնական նպատակները, կորպորատիվ արժեքները, արտադրանքի յուրահատկությունը:

4. Ավտոմատ կերպով հղումներ մի կատարեք
Էջում ավտոմատ կերպով կատարված հղումները ձանձրալի են լինում և անհետաքրքիր: Նյութի հիմնական բովանդակությունը հետաքրքիր գրառման միջոցով ներկայացրեք հետո նոր կցեք հղումը: Երբեմն նաև տեղադրեք առանց հղումների գրառումներ:

5. Մի մոռացեք ձեր առկա հաճախորդների մասին
Արդեն գոյություն ունեցող հաճախորդները ձեր էջի շարժիչ ուժն են: Նրանք արդեն ծանոթ են ձեզ հետ և ցանկանում են կապի մեջ մնալ և նորություններ ստանալ: Հենց նրանք են օգնում վերատարածել էջը: Այդ պատճառով օգտագործեք բոլոր հնարավորությունները, որպեսզի պատմեք նրանց ձեր Facebook էջի մասին՝ տեղեկատվություն տեղադրեք գովազդային նյութերում, ձեր Facebook էջի հղումը տեղադրեք էլ. փոստով առաքվող նամակների ստորագրության մեջ, վաճառակետերում: Այս ամենը լսարան գրավելու անվճար գործիքներ են:

6. Միշտ եղեք կապի մեջ
Երբ սոց. ցանցերի լսարանը ծանոթանա ձեր էջի հետ, նրա մոտ անխուսափելիորեն կառաջանան հարցեր, առաջարկություններ և գուցե նաև բողոքներ: Այս ամենից պետք չէ վախենալ, այն առաջխաղացման համար մեծ հնարավորություններ է տալիս: Միշտ եղեք կապի մեջ, անպատասխան որևէ հարց մի թողեք, օգնեք հաճախորդներին լուծել իրենց պրոբլեմները, աշխատեք բողոքների հետ և դուք կունենաք համախոհների մեծ բանակ, հավատարիմ հաճախորդներ և բարձր վարկանիշ լայն լսարանի մոտ:

7. Մրցույթներ
Հորինեք և անցկացրեք պարզ մրցույթներ և խաղարկեք ձեր ապրանքը կամ ծառայությունը:

Կարող եք դուք ևս առաջարկություններ ավելացնել այս ցուցակի վրա: