7-FB-TIPSՍոցիալական ցանցերի շարքում, ֆեյսբուքն այսօր դոմինանտ է՝ շուկայի մեծ մասնաբաժին ունենալու տեսակետից: Այդ իսկ պատճառով Ֆեյսբուք մարքեթինգն անհրաժեշտ կոմպոնենտ է ցանկացած բիզնեսի մարքեթինգային ռազմավարության մեջ: Ոստի և զարմանալի չէ այն փաստը, որ հատկապես փոքր բիզնեսները պայքարում են Ֆեյսբուքյան հավանումների առավելագույն քանակի ձեռքբերման համար:

Ահա 7 փորձված խորհուրդ էջի հավանումներն ավելացնելու համար.

1. Հայտարարեք մրցույթներ: Ձեր կայքում ստեղծեք մրցութային հետաքրքիր էջ և այնտեղ տեղադրեք հղում դեպի ֆեյսբուքյան էջ՝ միաժամանակ կոչ անելով հավանել այն:

2. Ֆեյսբուքյան էջի հղումը տեղադրեք Ձեր էլեկտրոնային ստորագրության մեջ: Այդպիսով օրական նամակագրության ընթացքում ևս կիրականացնեք ֆեյսբուք մարքեթինգ:

3. Եթե ունեք խանութ, ապա կարող եք ցուցանակին փակցնել ֆեյսբուքի նշանը՝ դրանով իսկ կրկին մատնանշելով` օնլայն միջավայրում Ձեր ներկայության մասին:

4. Տեղադրեք Ֆեյսբուքյան էջի հասցեն Ձեր այցեքարտի վրա. Թվում է թե մանրուք է, սակայն կարող է օֆլայն մարքեթինգի արդյունավետ միջոց լինել:

5. Ստեղծեք ինտերակտիվություն: Եթե Դուք իրականացնում եք օնլայն վաճառք՝ ապա կարող եք զեղչային կոդ կամ կուպոն տրամադրել այն հաճախորդներին, ովքեր կհավանեն Ձեր ֆեյբուքյան էջը:

6. Երբեմն տեղադրեք ֆեյսբուք գովազդներ: Դա ևս կօգնի ավելացնել էջի հավանողների քանակը:

7. Եղեք շփվող: Ցանկացած սոցիալական հարթության շրջանակներում անհրաժեշտ է շփվել նաև այլ բրենդային էջերի հետ, այդպիսով հնարավորություն կունենաք Ձեր բովանդակությունը ներկայացնել վերջիններիս հավանողներին: