seo-mistakes

Այսօր կայքերի օնլայն բիզնեսի օպտիմիզացիոն ծրագրերը դարձել են ավելի հասկանալի, օգտագործողի տրամաբանությանը ուղղված և հատկապես Google որոնման համակարգի վերջին Hummingbird թարմացումը ստիպել է օպտիմալացման մասնագետներին վերանայել իրենց մարկետինգային գործողություններն ինտերնետում:

Եթե մենք ցանկանում ենք ամենաարդյունավետ և արագ կերպով ձախողվել պետք է հետևել ստորև շարադրված կանոններին.

1. Կայքէջերը որքան հնարավոր է շատ ՙհագեցնել՚ բանալի բառերի շարքերով՝ լցնելով դրանք էջի վերնագրերում, նկարագրություններում, տեքստերում, տողատակերում, թաքնված և բացահայտ:

2. Կայքի H1 և մյուս տեգերը ՙհարստացնել՚ բոլոր բանալի բառերի տաֆտալոգիկ (առնվազն 20 անգամ գրված) կրկնություններով:

3. Կայքը ՙլցոնել՚ փոխհղումներով՝ կայքը վերածելով փոխհղումների դիրեկտորիայի:

4. Գնել հղումներ բոլոր հնարավոր կայքերից՝ անկախ ուղղվածության, թեմատիկայի և իմաստային կապի:

5. Ավտոմատացնել հղումների ձևավորումը մի գիշերվա ընթացքում կայքի մասսայական հղումները ՛տեղադրելով 2 000 կայքերում, դիրեկտորիաներում:

6. Ավտոմատ նամակներ ուղարկել 5 000 կայքատերերի առաջարկելով գումար՝ հղումները իրենց կայքերում տեղադրելու համար:

7. Ավտոմատ spam գրառումներ և մեկնաբանություններ տեղադրել 1 500 ֆորումներում, բլոգներում…

8. Միանգամից 2 500 հոդվածներ ներբեռնել ցանցերում:

9. Գնել և վաճառել 1 000-ավոր Like-եր սոցիալական ցանցերում, սոցիալական մեդիայում…

Այս և նմանատիպ նպատակային մանիպուլյացիաները անպայման կտանեն Google որոնման համակարգի կողմից մեր կայքի տուգանմանը, ֆիլտրացիային, կանխմանն ու արգելմանը:

Համոզված ենք, որ դուք նույնպես գիտեք նմանատիպ ՛ծրագրեր՛: Կցանկանայինք լսել ձեր կարծիքները 🙂