Ավարտվեց բաց հյուր-բլոգինգ թեմայով մրցույթը DM Consulitng բլոգում:
Բլոգ բառը հետաքրքիր բառակապակցություն է. այն կազմված է “վեբ” և “լոգ” բառերից, անվանում որ տրվել է վեբ գրառումներին ոմն Յորն Բարգերի կողմից 1997 թվին: 1998 թվին այդպիսի կայքեր կարելի էր մատների վրա հաշվել: 1999 թվին աննախադեպ վերելք սկսվեց այդ բնագավառում, երբ հայտնվեցին առաջին բլոգ ծրագրերը, ինչպիսին են օրինակ Bogger-ը:
Այսօր վեբ մարկետինգի բնագավառում բլոգ չունենալը համարվում է լուրջ բացթողում: ԱՄՆ-ում ընկերությունների 40%-ն օգտագործում է բլոգը մարկետինգային նպատակներով: Բլոգ ունեցող ընկերությունների կայքերը 55%-ով ավել այցեր են գրանցում: Բլոգ գրառումների միջոցով ընկերությունը կարողանում է ավելի սերտ հաղորդակցել իր հաճախորդների հետ, փոխանակել գաղափարներ, ճանաչելի դարձնել ընկերության բրենդը, հաստատել իր ինքնությունը:
Հյուր բլոգինգը մի հնարավորություն է բլոգ գրողներին այլ համանման կայքերում գրառումներ կատարելով ապահովել այցեր սեփական կայքը: Այդ գաղափարը տարածված է բլոգ գրողների միջև համագործակցության ամրապնդման, նոր աուդիտորիաների առջև ներկայանալու, արժեքավոր հղումներ ձևավորելու և նպատակային այցեր ապահովելու նպատակով:
DM Consulting ընկերությունը առաջին անգամ Հայաստանում իրականացրեց հյուր-բլոգինգ մրցույթ: Մրցույթի պայմանների համաձայն բլոգ գրողները իրենց գրառումները ուղարկեցին ընկերության բլոգում տպագրելու համար: Այնուհետև այդ գրառումը տարածվեց ընկերության ֆեյսբուքյան էջում: Հաղթող պետք է համարվեր այն բլոգ գրողը, որ հավաքել է ամենաշատ հավանումներ, մեկնաբանություններ, տարածում:
Մրցույթի համար ընտրվեցին լավագույն 5 գրառումները.
- Նվարդ Սունունուն՝ Content Marketing Trends for 2014,
- Աննա Ստեփանյանը՝ Ինչպիսի՞ն պետք է լինի մոբայլ –կայքը,
- Արմինե Անտոնյանը՝ Կայքի առաջխաղացում Yandex-ում,
- Հայկուհի Ամիրբեկյանը՝ 7 Խորհուրդ. Ինչպես ավելացնել Ֆեյսբուքյան հավանումների քանակը,
- Դավիթ Հովհաննիսյանը՝ Linkedin-նն ավելացնում է բիզնես-հնարավորությունները
Այդ գրառումները տեղադրվեցին բլոգում, ապա, ըստ մրցույթի պայմանի, DM Consulting-ի ֆեյսբուքյան էջում, որի վրա կատարված գրառումը պետք է տարածեր գրողի ընկերների և ֆեյսբուքյան համայնքի շրջանում:
Ամփոփելուց հետո ստացվեցին հետևյալ արդյունքները, որոնք ձեզ ենք ներկայացնում մրցույթի ստորև տեղադրված աղյուսակում.

Արդյունքները ցույց են տալիս, որ գրառումներից ոչ մեկը մեկնաբանություններ չի ունեցել: Վերատպումների և հավանումների առումով առաջին տեղում է Նվարդ Սունունուի գրառումը:
Հաղթող է ճանաչվում Նվարդ Սունունուն, որի գրառումը ստացել է 64 հավանում, 33 անգամ վերատպագրվել է և արդյունքում՝ ավելի քան 750 ֆեյսբուք օգտատեր տեսել է նրա գրառումը:
Նվարդը ստանում է խոստացված մրցանակը` Միջազգային ֆեյսբուքյան դասընթաց:
Շնորհավորենք Նվարդին: Մյուս մասնակիցներից նույնպես շնորհակալ ենք մրցույթին մասնակցելու համար: Մեր ընկերությունը պատրաստվում է անցկացնել նմանատիպ մրցույթներ, և բոլոր ցանկացողներին սիրով հրավիրում ենք հետևելու մեր գրառումներին: