web analiticsՎեբ վերլուծության հիմնական օգուտները`

  • Կայքի այցելուների հաշվառում
  • Կայքի օպտիմիզացիա
  • Կայքի ինտերնետ-մարքեթինգային ռազմավարության բարելավում

Վեբ վերլուծությունն իրականացնում է ինտերնետային տվյալների հավաքագրում և վերլուծություն` կայքի այցելությունների, էջադիտումների վերաբերյալ, բացահայտում կարևոր տեղեկություններ: Այն նաև օգտագործվում է կայքի մարքեթինգային ուսումնասիրությունների, այցելությունների տենդենցների վերլուծությունների ժամանակ:

Վեբ անալիտիկան կօգնի գնահատել Ձեր վեբ մարքեթինգային ռազմավարությանը, հետևել  կայքի այցելուների գործողություններին, ինչպես նաև` տեսնել միկրո և մակրո արդյունքները: Այն հնարավորություն կտա Ձեզ հասկանալ և վերլուծել Ձեր կայքի կլիկ հոսքերի մասին տվյալները, ինչպես նաև եզրահանգումներ անել Ձեր կողմից իրականցվող վեբ մարքեթինգային գործողությունների արդյունավետության, հաճախորդների բավարարվածության, կայքի բովանդակության օգտակարության վերաբերյալ:

Հասկանալով և վերլուծելով Ձեր կայքի իրավիճակն ու այցելուների գործողությունները Դուք կարող եք իրականացնել կայքի անհրաժեշտ փոփոխություններն ու բարելավումները: