Դի Էմ Քընսալթինգ ընկերությունը կայքերի ներքին օպտիմալացման (Onsite SEO) գործոններից երեքի առումով, օրինակի համար դիտարկել է Հայաստանի մեծ սուպերմարկետների ցանցերի կայքերը SAS.am, STAR.am և CITY.am:
Կայքերի օպտիմալացման դիտարկված երեք գործոններն են.
1. Կայքի HTML և XML քարտեզների առկայությունը
2. Հասցեների կամ URL-ների կանոնիկալիզացիան
3. Կայքերի արագագործությունը
Առաջին երկուսը շատ ավելի կարևոր են որոնման մեխանիզմների տեսակետից: Օրինակ HTML և XML քարտեզները հեշտացնում են որոնման մեխանիզմների կողմից կայքերի ինդեքսավորումը: Երրորդ գործոնը կարևորվում է թե՛ որոնման մեխանիզմների և թե այցելուների տեսակետից:
1. Արդյո՞ք սուպերմարկետների կայքերն ունեն HTML և XML, քարտեզներ
Կայքի HTML քարտեզները գտնվում են կայքի վրա հիմնականում կայքէջի ներքևի մասում: Դրանք մեկ մուտքով ցույց են տալիս կայքի ընդհանուր կառուցվածքը և հեշտացնում են թե՛ որոնման մեխանիզմների կողմից ինդեքսավորումը և թե օգնում են օգտագործողին հեշտ կողմնորոշվել կայքի էջերում՝ ցույց տալով բոլոր բաժինները և ենթաբաժինները:
Ինչպես երևում է 3 սուպերմարկետներից միայն մեկն իր վեբ-կայքում ունի HTML քարտեզ CITY.am!
Որոնման մեխանիզմները առաջարկում են իրենց ՙՙուղարկել՚ XML քարտեզներ, որոնք արագացնում են էջերի ինդեքսավորումը:
Երեք սուպերմարկետների վեբ-կայքերից ոչ մեկը չունի XML քարտեզ:
2. Արդյո՞ք վերոհիշյալ սուպերմարկետների վեբ-կայքերը ունեն կանոնիկալիզացիայի սխալներ
Կանոնիկալիզացիան ցույց է տալիս վեբ-կայքերի URL-ների մաքրությունը: Դեպի վեբ-կայք տանող պետք է միայն մեկ URL հասցե լինի, այլապես որոնման մեխանիզմները ընկալում են որպես կրկնվող բովանդակություն 2 տարբեր հասցեների տակ և իջեցնում են էջերի և կայքի վարկանշումը:
Փորձարկենք՝ հավաքելով կայքերի հասցեն http:// – ով և առանց http://-ի:
Հաղթեց SAS սուպերմարկետի կայքը: Միայն SAS սուպերմարկետի վեբ-կայքը ունի կանոնիկալիզացված հասցե:
3. Սուպերմարկետների վեբ-կայքերի արագագործությունը
Ըստ Google Hummingbird թարմացման՝ կայքերն այսօր վարկորոշվում են օգտագործողի գոհունակության տեսակետից: Իսկ օգտագործողները գոհ են այն կայքերից, որոնք երկար չեն սպասեցնում իրենց այցելուներին: Կայքերը դանդաղեցնում են տարբեր տեխնիկական պարամետրեր: Կան արագագործությունը ստուգող բազմաթիվ գործիքներ, որոնք մինչև ամենափոքրիկ նկարի և կոդի մակարդակով ստուգում են կայքի որակը:
CITY.am կայքի արագությունը 2.822 մվ է: STAR.am կայքի արագությունը 1.650մվ է:
SAS.am կայքի արագությունը 3.482մվ է:
Այս արագությունները բոլորն էլ օպտիմալացման կարիք ունեն:
Երբ կայքերը ավելի մանրամասն վերլուծվեն, կան շատ գործիքներ, որոնք կօգնեն օպտիմալացել դրանք որոնման մեխանիզմների և արագագործության տեսակետից: