- Եթե SEO ընկերությունները օդից ինչ որ անկապ նամակներ են ուղարկում ձեզ, նույնպես համարվում են ՍՊԱՄ․ դրանց նկատմամբ շատ զգույշ եղեք։
- Ոչ մի ընկերություն չի կարող ձեզ երաշխավորել #1 վարկանիշ Google-ում. Զգույշ եղեք․ նրանք, ովքեր վստահեցնում են, թե իրենք վարկանիշ են բարձրացնում, որովհետև “կապ ունեն Google -ի հետ” և կարող են ձեզ առաջ գցել, մի հավատացեք։ Դուք ինքներդ կարող եք ձեր կայքը առաջ գցել՝ ինդեքսավորման համար Google Webmaster Tools համակարգով։
- Զգուշացեք այն ընկերություններից, որոնք իրենց գործի մանրամասները թաքցնում են ձեզնից։ Պահանջեք բացատրություն, եթե ինչ որ բան պարզ չէ։ Եթե SEO մասնագետը ձեր անունից փորձում է կեղծ, ապակողմնորոշող նյութեր պատրաստել, օրինակ՝ “դռնակ էջեր” doorway pages կամ “throwaway” կամ “դեն շպրտող”, էջեր, որոնք Google-ի ինդեքսից ամբողջովին դուրս են ընկնում։ Եվ ի վերջո, դուք եք պատասխանատու ձեր կողմից ընտրված ընկերությունների գործողությունների համար, ուստի ճիշտ կլինի, որ հասկանաք, թե նրանք ինչպես են պատրաստվում “օգնել” ձեզ։
- Հղումներ, հղումներ. խուսափեք այն SEO մասնագետներից, ովքեր խոսում են հղումների միֆի մասին և առաջարկում են ձեր կայքը տեղադրել հարյուրավոր որոնողական համակարգերում։ Սրանք անիմաստ վարժանքներ են և ոչ մի կերպ չեն բարելավելու ձեր վարկանիշը, և կամ որևէ դրական ազդեցություն չեն գործելու ձեր կայքի առաջխաղացման գործընթացի վրա։
- Կատարեք մտածված որոշում. Որևէ SEO ընկերության հետ պայմանագիր կնքելուց առաջ ուսումնասիրեք դաշտը։ Հենց թեկուզ Google որոնումով։ Կան ընկերություններ, որոնք արդեն իրենց վարկաբեկել են այդ առումով։ Զգուշացեք, որ չընկնեք դժվարությունների մեջ։
- Տեղյակ եղեք, թե ձեր տված գումարները ինչի վրա են ծախսվում. Որոշ SEO ընկերություններ խոստանում են բարելավել ձեր կայքի օրգանական դիրքերը, սակայն իրականում միացնում են գովազդներ և կեղծ տպավորություն են ստեղծում, որ իրենք կառավարում են ձեր կայքի առաջխաղացման գործընթացը։ Անպայման քննարկեք ձեր SEO ընկերության հետ և պայմանագրում նշեք, որ դուք ցանկանում եք բարելավել ձեր կայքի դիրքերը օրգանական որոնումներում։ Google գովազդները հստակ առանձնացված են օրգանական արդյունքներից։
- Ուրիշ ի՞նչ կարգի չարաշահումներ կարող են լինել SEO ծառայություններում․
- Եթե կասկածում եք, արդեն իսկ հրաժարվեք այդ ընկերությունից։ Մի քանի կարևոր նկատառումներ ևս․ զգույշ եղեք, եթե/
- ընկերությունները բազմաթիվ ստվերային դոմեյն անվանումներ ունեն
- հղումներ են տեղադրում իրենց և իրենց ընկերների “դռնակ էջերի” վրա
- չեն տարբերում օրգանական արդյունքները և գովազդները
- երաշխավորում են վարկանշում ինչ որ անհասկանալի երկար ու անկարևոր բանալի բառերով։
- կեղծում է իրենց WHOIS info ն
- Google ում իրենք չունեն վարկանիշ