Այսօր խոսենք այն մասին, թե SEO մասնագետի հետ պայմանագիր կնքելուց առաջ ի՞նչ հարցեր կարելի է տալ նրան․
- Կարո՞ղ եք արդյոք ցույց տալ ձեր պորտֆոլիոն և հաջողված գործերը։
- Google Webmaster ուղեցույցներին հետևո՞ւմ եք։
- Դուք SEO ծառայությություններից բացի, թվային մարկեթինգի ուրիշ ի՞նչ ծառայություններ ունեք։
- Ի՞նչ եք կարծում, ինչ արդյունքներ կլինեն և որքա՞ն ժամանակում։ Ինչպե՞ս եք որոշում հաջողությունը։
- Մեր բնագավառում փորձ ունե՞ք։
- Մեր երկրում/քաղաքում փորձ ունե՞ք։
- Միջազդային շուկայում փորձ ունե՞ք։
- SEO-ի համար դուք ամենակարևորը ո՞րն եք համարում։ Ի՞նչ տեխնիկաներ եք կիրառում։
- Ինչքա՞ն ժամանակ է, որ աշխատում եք։
- Ինչպե՞ս կարող եմ ձեզ հետ հաղորդակցվել։ Դուք ինձ ցույց կտա՞ք, թե իմ կայքի վրա ինչ եք անում և ասեք, թե ձեր կատարած փոփոխությունները ինչի համար են։
Մինչ SEOs մասնագետներ կարող են շատ արժեքավոր ծառայություններ մատուցել, ոմանք իրենց սև և ոչ էթիկական SEO ծառայություններով գցել են SEO ծառաության անունը, և փորձում են մանիպուլյացիաների միջոցով որոնման արդյունքներում տեղեր ստանալ։ Այդպիսի փորձերը հակառակ արդյունք կունենան և կայքը կարող է անգամ լիովին կորցնել իր վարկանիշը։ Եթե ձեր SEO մասնագետը խախտում է կանոնները, ապա դուք կունենաք ոչ թե դրական, այլ բացասական արդյունքներ և կկորցնեք ձեր դիրքերը, ձեր էջերը դուրս կգցվեն ինդեքսից։
Մի քանի կարևոր կետեր․
Շատ ընդունված “սպամ” տեխնիկաներից է “ստվերային” դոմեյն անունների գրանցումը, որոնք վորահասցեավորված են, և օգտագործողներին շփոթեցնելով ուղղորդում են մեկ այլ կայքի վրա։ Այդ “ստվերային” դոմեյնը հիմնականում պատկանում է SEO ընկերությանը, որը հայտարարել է, թե աշխատում է հաճախորդի անունից։ Մինչդեռ, երբ հաճախորդի հետ հարաբերությունները վատանում են, “SEO մասնագետը” այդ դոմեյնը վերահասցեավորում է մեկ այլ կայքի վրա և շատ ավելի հաճախ՝ մրցակից կայքի վրա։ Դա նշանակում է, որ հաճախորդը վճարել է SEO մասնագետին, որպեսզի նա զարգացնի իր իսկ սեփական կայքը, որը մրցակցում է հաճախորդի կայքի հետ։
Մեկ այլ հիվանդագին պրակտիկա․ SEO-ն պատրաստում է “doorway” հանդիսացող էջեր, բանալի բառերով, և տեղադրում է հաճախորդի կայքի վրա ինչ որ մի տեղ։ SEO-ն խոստանում է, որ այդ էջը ավելի լավ վարկանշում կստանա համապատասխան բանալի բառերով։ Սակայն իրականում մեկ էջը չի կարող ընդհանուր բոլոր բանալի բառերով առաջ գնալ․ այդ էջը իրականում թաքցված հղումներ է պարունակում SEO-ի մյուս հաճախորդների կայքերին։
Եթե դուք զգում եք, որ SEO խորհրդատուն ձեզ խաբում է, կարող եք բողոքել։
ԱՄՆ ում հետևյալ կայքի միջոցով դուք կարող եք ներկայացնել ձեր բողոքը http://www.ftc.gov/ կտտացրեք “File a Complaint Online,” կամ զանգահարեք 1-877-FTC-HELP, կամ գրեք:
Federal Trade Commission
CRC-240
Washington, D.C. 20580
Եթե ձեր SEO խորհրդատուն գտնվում է ուրիշ երկրում, գրեք այստեղ․ http://www.econsumer.gov/