google-hummingbirdGoogle առաջին տեղում լինելը այսօր ինչո՞վ է պայմանավորված:

Նկատեցի՞ք, թե՞ ոչ, Google որոնման համակարգը իր ծննդյան 15-ամյակի առթիվ հաստատեց հեղաշրջող ալգորիթմիկ բարելավում որոնման մեխանիզմում, որը պոտենցյալ կերպով ազդել է Google որոնողական համակարգում կատարվող որոնումների 90%-ի վրա: Այս բարելավումը կոչվում է Hummingbird բարելավում, որը որոշ մասնագետներ որակում են, որպես նոր որոնման համակարգ, քանի որ ռադիկալ կերպով փոխվել է որոնման բառերի մշակման տեխնոլոգիան:

Այս բարելավումը առաջին հերթին ուղղված ընդդեմ կայքերի, որոնք ձևավորում են էժանագին բովանդակություն բարձր որոնման տվյալներ ունեցող բանալի բառերով: Սրանք կայքեր են, որոնց բովանդակությունը խճողած է անհարկի կրկնություններով, անհետաքրքիր նախադասություններով, անիմաստ, անկապ տեքստերով, սակայն  լեցուն՝ շատ փնտրվող բառերով

quality-vs-quantity

Այս երևույթը կարելի է համեմատել այսպիսի իրավիճակի հետ. մի նորաբաց խանութ կենտրոնական տեսանելի վայրերում տեղադրում է ամեն կարգի գովազդային պաստառներ, սլաքներ, գրում և հաղորդում է թերթերով, ռադիո և հեռուստագովազդներով, ներկայացնում և ուղղորդում է այցելուներին իր մոտ: Եվ խանութը ժամանակ առ ժամանակ լցվում է պատահական առաջին անգամ եկող այցելուներով, ովքեր մի քանի վայրկյան իրենց շուրջը նայելով՝ դուրս են գալիս՝ այլևս չվերադառնալու մտքով, քանի որ տեսնում են էժանագին, անորակ, ցածրակարգ և անիմաստ ապրանքներ: Եվ անմիջապես շտապում են մտնել դիմացի մայթում մի չգովազդված առևտրի տուն, որտեղ նրանք մշտապես գնումներ էին կատարում և կշարունակեն այցելել:

Google համակարգի այս նոր բարելավման նպատակն է <մաքրել> մարդկանց որոնման արդյունքները պատահական հայտնված <սուպեր-օպտիմալացված> կայքերից: Ուրեմն, ինչպե՞ս կարելի է բարձրանալ որոնողական արդյունքներում:

Google վարկորոշման համակարգն այսօր Hummingbird թարմացման շնորհիվ արդարացիորեն կայքի առաջին տեղում լինելու գնահատման իրավունքը տվել է այցելուին: Կայքի գնահատականը, հավելումն 200-ից ավել այլ պարամետրերի՝ որոշվում է նաև հետևյալ արդյունքներով.

  1. Կրկնակի այցելություններով
  2. Այցերի երկարությամբ և խորությամբ
  3. Կայքում այցելուի գործողություններով

Այս պարամետրերը առկա են անալիտիկ համակարգերում:  Այսօր, ըստ Google որոնողական համակարգի <պահանջի> կայքերը պետք է մրցակցեն՝

Կրկնվող այցերի  տոկոսով.

comparing

 

 

 

 

 

 

 

 

 

Այցերի տևողությամբ և խորությամբ.

time-on-site

 

 

 

 

 

 

Այցելուի գործողությամբ.

event-flow

 

 

 

 

 

 

 

 

Իսկ ձեր կայքն ինչպիսի՞ արդյունքներ ունի այս պարամետրերով: