Search-Engine-Optimization-SEOԻնչու՞ է Ձեր կայքի ներքին օպտիմիզացիան անհրաժեշտություն: Քանի որ այն`

  • Որոնման համակարգերին թույլ կտա հեշտությամբ գտնել և գնահատել Ձեր կայքը
  • Կպարզեցնի կայքի նավիգացիոն համակարգը` օգտագործման և անհրաժեշտ տեղեկատվություն գտնելու համար
  • Կբարձրացնի Ձեր բիզնեսի արդյունավետությունը

Որոնման համակարգերում կայքը տեսանելի դարձնելու պրոցեսը կոչվում է որոնման համակարգերի օպտիմիզացիա (SEO): SEO-ի միջոցով Դուք կիրականացնեք Ձեր կայքի առաջխաղացումը:

Կատարել ներքին օպտիմիզացիա նշանակում է կայքը կառուցել այնպես, որպեսզի այն լինի հեշտ գտնվող որոնման համակարգերի կողմից: Կայքը բաղկացած է էջերից, որոնց վերնագրերն ու բովանդակությունը (տեքստ և նկար) ներառում են բանալի բառեր:

Կայքի ներքին օպտիմիզացիան սկսվում է բանալի բառերի վերլուծությունից: Դրանք Ձեր բիզնեսը/ծառայությունը նկարագրող բառեր կամ բառակապակցություններ են, որոնք տեղադրվում են կայքի բովանդակության և կոդի մեջ: Այդ բանալի բառերի միջոցով հեռանկարային հաճախորդը գտնում է Ձեզ  համապատասխան ապրանք կամ ծառայություն փնտրելիս, այնպիսի որոնման համակարգերում ինչպիսիք են` Google-ը, Yahoo-ն, MSN-ը, Yandex-ը և այլն: