Yandex-ը շարունակում է մնալ ռուսական շուկայի հիմնական որոնման մեխանիզմը՝ անկախ այն հանգամանքից, որ ինտերնետ օգտագործողների հիմնական մասը նախընտրում են Google-ը: Այդ իսկ պատճառով, բոլոր այն կայքերը, որոնց թիրախային շուկան Ռուսաստանն է պետք է օպտիմալացվեն ըստ Yandex-ի ալգորիթմների:
Հետաքրքիր է, երբ ինքս սկսեցի ուսումնասիրել այս որոնման մեխանիզմը՝ պարզվեց, որ վերջինիս ալգորիթմները խիստ նման են Google-ի ալգորիթմներին:
Yandex որոնման մեխանիզմի համար կարևոր են.
Կայքի բովանդակությունը, որպեսզի այն լինի թարմ, հետաքրքիր, ունիկալ, իսկ ամենակարևորը՝ գրված լինի մարդկանց և ոչ թե որոնման մեխանիզմների համար:
Կայքի արտաքին հղումների որակը, կարևորվում է որակը՝ քանակից: Բացի այդ, հարկ է նշել, որ Yandex-օպտիմալացման համար անհրաժեշտ է զինվել համբերությամբ, քանի որ այս որոնման մեխանիզմն արժեորում է մէկ և ավելի ամսվա հղումները:
Դոմեյնի հնությունը: Ինչպես Google-ի այնպես էլ Yandex համար հեղինակավոր են համարվում քիչ թե շատ հնացած կայքերը, այնպես, որ նոր ստեղծված կայքերի դեպքում մեկ կամ երկու ամսվա մեջ որոնման արդյունքների առաջին էջում հայտնվելու նպատակն այնքան էլ իրատեսական չէ: