fb-contest_post-2Այսօր մարքեթինգի մասնագետները, բրենդներն ու ընկերությունները հետզհետե ավելի ու ավելի են հասկանում մոբայլ-մարքեթինգի կարևորությունը իրենց բիզնեսի զարգացման համար:

Այս առումով որևէ տարբերություն չկա ոլորտների հարցում, քան որ մեր օրերում, մարքեթինգի կարևոր կոմպոնենտներից մեկը հաճախորդների համար ամեն վայրկյան հասանելի լինելն ու հետադարձ կապի պահպանելն է:

Մոբայլ-կաքի հիմնական կարևոր կետերն են.

mobile-website-designeԴիզայնը. Բացի նրանից, որ կայքը պետք է ունենա գեղեցիկ դիզայն, կարևոր է, որպեսզի այն օպտիմալ լինի բոլոր տեսակի մոբայլ սարքերի և բրաուզերների համար:

mobile-website-page-loadԱրագագործությունը. Եթե հաճախորդները մտնեն ձեր կայք և այն սկսի դանդաղ բեռնվել, ապա դուրս կգան և կայցելեն Ձեր մրցակիցներից որևէ մեկի կայքը: Այս առումով, կայքում աշխատեք տեղադրել օնլայն գործիքների միջոցով սեղմած՝ փոքր ծավալի նկարներ, որպեսզի դրանք չծանրացնեն այն:

call-to-actionsԳործողության մղող կոճակները, ինչպես օրինակ՝ զանգահարեք, գրեք մեզ, ուղղեք Ձեր հարցը և այլն: Սրանք կարևոր են ոչ միայն հաճախորդին ճիշտ ուղղությամբ տանելու, այլև կայքի փոխարկումների՝ արդյունքների տեսակետից: