Ներածություն

2003թ.-ին ինտերնետից օգտվում էր աշխարհի բնակչության 11%-ը միայն, իսկ այսօր ավելի քան 54%-ը: Վերջին շրջանում Հայաստանում ևս անհամեմատ աճել է ինտերնետից օգտվողների քանակը: Որոնողական համակարգերը և սոցիալական ցանցերը հավաքագրում են ահռելի քանակի տվյալներ օգտատերերի մասին։ Հավաքած տվյալները թույլ են տալիս բավականին խորացված ուսումնասիրություններ անել։

2018թ.-ի հուլիսի դրությամբ Հայաստանի օգտատերերի կողմից օգտագործվող հիմնական որոնողական համակարգը Google – ն է:

2018-08-24_20-29-57

Google trends-ը Google-ի կողմից տրամադրվող գործիք է, որը ցույց է տալիս Google որոնողական համակարգում ամենից շատ փնտրված բառերը, արտահայտությունները, թույլ է տալիս համեմատել տարբեր ժամանակահատվածներում բառերի որոնումների միտումները: Հաշվի առնելով նաև, այն հանգամանքը, որ YouTube –ը պատկանում է Google-ին, (գնվել է 2006թ.-ին $1.65 միլիարդ ԱՄՆ դոլլարով) կարելի ստանալ ինֆորմացիա նաև YouTube-ում որոնումների մասին:

Հայատառն ընդդեմ լատինատառի

Առաջին և ամենակարևոր տեղեկատվությունը, որ կարող ենք ստանալ տրամադրվող նյութից, այն է որ Հայաստանում հայկական օգտատերերը մեծամասամբ որոնում են լատինատառ գրված արտահայտություններ: Հայատառ Հայաստանի տարածքում ամենաշատ որոնվող արտահայտությունը “ինչպես” բառն է: Երբ օգտատերերը հետաքրքրվում են և համացանցը օգտագործում են, որպես իրենց անհրաժեշտ ինֆորմացիայի ձեռք բերման աղբյուր, դա իհարկե գովելի է, սակայն հետաքրքիրն այն է, որ նույն “ինչպես” բառը լատինատառ `“inchpes”, փաստացի ավելի շատ է որոնվում, քան հայատառ տարբերակը: Նմանատիպ է պատկերը նաև այլ որոնումների դեպքում, նույն բառի լատինատառ տարբերակը ավելի շատ է որոնվում, քան հայատառը:

Google–ը իր տվյալները հավաքագրելուց համարում է, որ որոնումը կատարվել է Հայաստանից, եթե որոնում կատարողի IP հասցեի(Internet Protocol address) գեոլոկացիայի տվյալների մեջ նշված երկիրը Հայաստանն է: Եվ քանի–որ Արցախի միակ ինտերնետ պրովայդեր հանդիսացող «ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» ընկերությունը գեոլոկացիայի տվյալների մեջ երկիրը նշում է Հայաստանը, ֆորմալ առումով մեր հետազոտությունները վերաբերում են Հայաստանի և Արցախի հանրապետություններին:

Համեմատությանը ավելի խորը նայելու դեպքում, կնկատենք, որ ժամանակին`մոտ 5 տարի առաջ, լատինատառ որոնումները, գրեթե հավասար էին հայատառ որոնումներին: Դրանից հետո հայատառ որոնումները մնացին գրեթե նույն մակարդակի վրա, մինչդեռ լատինատառները կտրուկ աճ ապահովվեցին: Սա հիմնականում պայմանավորված է, այդ տարիներին համացանցի հասանելիության կտրուկ աճով և օգտատերերի համայնքին մինչև 15 տարեկան բազմաթիվ օգտատերերի կցմամբ: Այս օգտատերերին շատ բաներ են հետաքրքրում, սակայն որոնումներ կատարելիս նրանք ձգտում կատարել որոնումները արագ և որոնումը կատարում են լատինատառով (ավելի հարմար է, առանց լեզուն փոփոխելու կարող ես և անգլերեն, և հայերեն տեքստ հավաքել): Վերջին տարիներին բավականին քարոզվում է հայատառ գրելու հանգամանքը, այս գծապատկերը ցույց է տալիս, որ աշխատանքը, որ տարվում է հայատառ արդիական դարձնելու համար, պետք է ավելի մեծ թափով առաջ տարվի:

Լատինատառ որոնումների հանգամանքը հատկապես կարևոր է SEO մասնագետների համար, ովքեր պետք է իմանան, որ իրենց բանալի բառերի լատինատառ տարբերակները ևս շատ են որոնվում:

Որն է Հայաստանում ամենաշատ որոնվող բառը

“Ինչպես” բառը Հայաստանի տարածքում ամենաշատ որոնվող հայատառ բառն է, իսկ առհասարակ ամենաշատ որոնվող բառը “Facebook”-ն է: Որպեսզի հասկանալի լինի “Facebook” բառի որոնման ծավալները ստորև ներկայացված է “Ինչպես” և “Facebook” բառերի որոնման համեմատությունը:

Եթե ուսումնասիրենք ՞facebook” բառի որոնման գրաֆիկը 2004թ.-ից մինչ այսօր Հայաստանում և Աշխարհում, կնկատենք հետաքրքիր նմանություն: Ստորև ներկայացված գրաֆիկներից առաջինը ցույց է տալիս բառի որոնումները Հայաստանում, իսկ երկրորդը՝ աշխարհում:

Երկու գրաֆիկներն էլ սկզբում գրանցում են մեծ և կտրուկ աճ 2008-2009թվականներից սկսած, ապա հասնում են իրենց մաքսիմումին ու սկսում կտրուկ նվազել: ՞Facebook” –ի հանրաճանաչության ամենօրյա աճը կասկածի տեղիք չի տալիս, ապա հարց է առաջանում որոնումները ինչու են նվազում: Նվազման պատճառը սմարթֆոնների քանակի կտրուկ աճն է, ինչի հետևանքով մարդիկ ավելի հաճախ օգտագործում են “Facebook” հավելվածը և անհրաժեշտություն չի լինում փնտրել https://web.facebook.com/ կայքէջը: Նվազման գործընթացը աշխարհում մոտ 4 տարով շուտ է սկսվել, քան Հայաստանում, դա պայմանավորված է սմարթֆոնների քանակի կտրուկ աճի գործընթացի Հայաստանում ավելի ուշ սկսվելով:

Հայաստանում ամենատարածված սոցիալական ցանցը

Հայաստանում ամենատարածված սոցիալական ցանցը Ֆեյսբուքն է: Հիմա անդրադառնանք Հայաստանում “Facebook”-ի տարածվածության մակարդակին: Վերջին շրջանում, “Facebook”-ը ահռելի ծավալներով աճ է գրանցում: 2013թ.-ին ֆեյսբուքում Հայաստանից 440 հազար ակտիվ (առնվազն մեկ այցելություն 3 ամիսը մեկ) օգտատեր կար, այսօր այդ թիվը կազմում է մոտ 1 մլն 400 հազար մարդու, ընդ որում վերջին 3-4 ամիսների ընթացքում օգտատերերի թիվը աճել է 100 հազարով և աճի տեմպերը ամենաբարձրն են եղել պատմության մեջ: Եթե 2013թ.-ից սոցցանցի տարածվածությունը աճեր նույն տեմպերով, ինչ վերջին 3-4 ամիսների ընթացքում, ապա այսօր կունենաինք ավելի քան 2 մլն օգտատեր: Բնակչության ավելի քան 40% -ը Ֆեյսբուքի ակտիվ օգտատեր է:

Ընդհանուր առմամբ Ֆեյսբուքի լսարանի մեծ մասը երիտասարդությունն է։ 13-34 տարեկանների բաժինը մոտ 72% է, կամ մոտ 1 միլիոն օգտատեր: Իսկ Ֆեյսբուքի հավելվածը Հայաստանի տարածքում ամենատարածված հավելվածն է:

Ֆեյսբուքյան գովազդներ

Ըստ Ֆեյսբուքի գովազդային պլատֆորմի տվյալների, թավշյա հեղափոխություննից հետո 250% ով շատացել են, որպես target Հայաստանը ընտրված գովազդները և դրանց մեծ մասը կրում են քաղաքական բնույթ: Կան նաև էջեր, որոնք իմանալով ներկայիս իշխանությանը ժողովրդի մեծ մասի դրական վերաբերմունքի մասին, փորձում են օգտագործել այդ դրական վերաբերմունքը իրենց էջերը առաջ տանելու համար և դա շատ հաճախ աշխատում է: Ստորև ներկայացնում ենք մի էջի այն հրապարակումը, որի գովազդման ընթացքում էջի հավանումները ավելացել են ավելի քան 10 հազարով: Էջը (Arminfo) լրատվական է և այսօր ունի 20 հազար հավանում:

Հայկական ֆեյսբուքի ամենահայտնի էջերն ու դրանց ռեկորդները

Հայաստանից օգտատերերի լայքերի ամենամեծ լսարանները ունեն լրատվականները։ Ստորև ներկայացնում ենք top 6 լրատվականները, որոնք ամենից շատ լայքեր ունեն:

  1. News.am 623հազար լայք
  2. Ազատություն ռադիոկայան 553 հազար լայք
  3. Tert.am 522 հազար լայք
  4. BlogNews.am 492 հազար լայք
  5. GoodInfo 425 հազար լայք
  6. 1in.am 406 հազար լայք

 
Եթե նույն լրատվականների ցուցանիշներին նայենք 2017թ.-ի դրությամբ, ապա կնկատենք, որ բոլոր ալիքները ցուցակում իրենց դիրքը չեն բարձրացրել, բացի Ազատություն ռադիոկայանից: Ազատություն ռադիոկայանը 2017թ.-ին այս ցուցակում 5րդ էր, այսօր 2 րդ է: Այս աճը հիմնականում պայմանավորված է հեղափոխության ընթացքի ակտիվ լուսաբանմամբ:

Եթե նայենք առհասարակ բոլորը էջերի top 5-յակը, որոնք ունեն Հայաստանից օգտատերերի լայքերի ամենամեծ քանակը, 2013թ.-ից հետո առաջին անգամ top հնգյակ է մտել, ոչ լրատվական էջ ՝ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան (467 հազար լայք): Լրատվականներն ունեն շատ բաժանորդներ, բայց նրանց բաժանորդներից ընդամենը 1-2% հիմնականում տեսնում և նայում նրանց հրապարակումները (մաքսիմում 5-7%): Իսկ Նիկոլ Փաշինյանի հրապարակումները տեսնում են մոտ 20-25%-ը (մաքսիմում 50-60%): Վարչապետի էջը նաև ամենաարագ աճի հատված ունեցող էջն է Հայկական ֆեյսբուքում: 2018թ.-ի փետրվարին էջն ուներ 50 հազարից մի փոքր ավելի լայք, հեղափոխություն օրերին, երբ շարժման ընթացքում առաջիկա գործողությունները համակարգելու համար Նիկոլ Փաշինյանը կոչեր էր հնչեցնում իր ֆեյսբուքյան էջով նրա բաժանորդների թիվը կտրուկ աճեց: Վարչապետ ընտրվելու նախօրեին մայիսի 7-ին, նրա բաժանորդների թիվը արդեն 200 հազար էր, Վարչապետ դառնալուց օրեր անց նրա բաժանորդների թիվը հասավ 450 հազարի: Իսկ ստորև ներկայացված ՞Բաղրամյան 26-ում եմ՞առաջին լայվը արդեն Վարչապետի պաշտոնով գերազանցեց հայկական ֆեյսբուքի բոլոր ռեկորդները ՝ 116 հազար reaction, 30 հազար կիսում, 45 հազար մեկնաբանություն, 1.2 միլիոն դիտում: Սա առհասարակ շատ բարձր ցուցանիշ է նույնիսկ աշխարհում, իսկ Հայկական ֆեյսբուքում այն ամենայն հավանականության դեռ երկար կմնա լիակատար առաջատար: Ընդ որում, այս տեսանյութը ևս մեկ ռեկորդի հեղինակ է,այն live դիտում էր ավելի քան 700 հազար մարդ, ինչը նշված ցուցանիշներից ամենազարմանալին էր: Հիմնականում մեկնաբանվում է նրանով, որ մարդիկ նման անմիջականություն վարչապետից չէին սպասում և տեսնելով տեսանյութը հենց լայվի ընթացքում այն շատ արագորեն տարածվում էր:

Եվ չնայած Վարչապետի հրապարակումների դիտումների թիվը նվազում է, այն այնուամենայնիվ մնում է շատ բարձր:

Հայաստանից մոտ 300 հազար, 250 հազար, 200 հազար հավանումներ ունեն համապատասխանաբար Henrikh Mkhitaryan, Kim Kardashian West և Kamo Tovmasyan էջերը:

Հայաստանում տարածված այլ սոցցանցեր և մեսենջերներ

Թողնելով մի կողմ Ֆեյսբուքի թեման, անդրադառնանք, այլ սոցիալական ցանցերին: 2015թ.-ին Հայաստանում ամենահայտնի սոցիալիական ցանցը՝ Օդնոկլասնիկին, այսօր կտրուկ նվազում է ապրում, հիմնականում պայմանավորված է Ֆեյսբուքի առաջընթացով: Այս օրերին շատ արագ աճող սոցցանց է Ինստագրամը։ Այստեղ 2017թ.-ի ընթացքում Հայաստանում գրանցվել է մոտավորապես 50 տոկոսանոց օգտատերերի աճ։ 2017թ.-ի վերջին ակտիվ օգտատերերի թիվը կազմել է 310 հազար։ Ընդ որում սա շատ ավելի երիտասարդ սոցցանց է։ Այստեղ 13-34 տարեկանների թիվը հասնում է 260 000-ի։ Եթե դիտարկենք ոչ թե սոցցանցերը, այլ հիմա արագ լսարան նվաճող մեսենջերները, ապա Հայաստանում թիվ մեկը տվյալ պահին հանդիսանում է Viber-ը։ Այստեղ մենք տարբերվում ենք հիմնական միջազգային միտումներից, քանի որ երկրների մեծամասնությունում գերիշխող դիրք ունեն Ֆեյսբուքին պատկանող Whatsapp֊ը և Facebook Messenger-ը: Երբ Telegram-ը արգելափակվեց Ռուսաստանում, դա բավական լավ գովազդ եղավ Telegram-ի համար: Հայաստանում սկսեցին ծանոթանալ այս մեսենջերին և այն այսօր շատ արագ տարածվում է: Facebook-ի տարածման հետ մեկտեղ տարածվում է նաև Facebook Messenger-ը:

Կեղծ լրատվություն և ֆեյքեր

Վերջին շրջանում կտրուկ աճել են նաև կեղծ լրատվատություն գրող ու տարածող էջերը, կայքերը, պրոֆիլները: Կրում են հիմնականում քաղաքական բնույթ: Կեղծ լրատվական էջերը, կայքերը, այսպես կոչված դեղին մամուլը, հասկանալով, որ հասարակությունը մեծ մասամբ սկսել է տեղեկատվությունը տարածելուց առաջ, այն ստուգել այլ լրատվականներում և տարբերում է կեղծ տեղեկատվությունը, որդեգրել է մեկ այլ քաղաքականություն: Էջեր են ստեղծվում են, որոնք ընդունում են պաշտոնական մամուլի տեսքը (օրինակ էջեր են բացվում, Նիկոլ Փաշինյան կամ ՀՀ կառավարություն անուններով) և տարածում են ակնհայտ կեղծ տեղեկատվություն, այդպիսով մարդկանց մոտ անհավատություն առաջացնելով պաշտոնական լրատվության նկատմամբ: Բարեբախտաբար այսպիսի էջերը ֆեյսբուքում հեշտ են փակվում, բողոքարկեք ֆեյսբուքը միայն ուրախ կլինի այսպիսի էջերի վերացումից: Կեղծ կայքերի դեպքում պատկերը շատ ավելի բարդ է, փակել դրանք օրինական ճանապարհով հնարավոր չէ, և ուղղակի պետք է չտարածել, ուշադրություն չդարձնել: Լրիվ այլ պատկեր է կեղծ պրոֆիլների դեպքում՝ դրանք կրում են մանիպուլատիվ բնույթ և նպատակն է հանրային կարծիքի փոփոխությունը: Մի խումբ մարդիկ, որոնք մեծամասամբ ֆինանսավորվում են մարդկանց, կազմակերպությունների նույնիսկ երկրների ղեկավարությունների կողմից, ստեղծում են կեղծ էջեր, ակտիվ քննարկումներ ծավալում, փորձում ցույց տալ, որ իրենց կարծիքը արդիական է ու շատ համակիրներ ունի: Հայտնի են մի քանի սկանդալային դեպքեր, երբ հաստատվել է պետական աջակցությամբ կատարվող այսպիսի գործողությունները ՝օրինակ վերջերս Մակեդոնիայում նախընտրական փուլում իրականացվող կեղծ աջակցությունը ուժերից մեկին: Վաղուց է խոսվում Ռուսաստանում գործող և իշխանությունների հրամանների կատարող, այսպես կոչված Տրոլների Ֆաբրիկայի (фабрика троллей) մասին:


Telegram-ում մի հայտնի ալիք կա, որի ադմինը ըստ ամենայնի աշխատում է ֆաբրիկայում և տեղեկացնում է ֆաբրիկայի հետագա գործողությունների մասին: Վերջերս շատ անհանգստացնող հաղորդագրություն է տարածել, որ Հայաստանը հայտնվել է ֆաբրիկայի տեսադաշտում:


Արտաքին ֆեյքերի դեռ մի կողմ, մյուս կողմից անհանգստացնում են նաև ներսից ֆինանսավորվող ֆեյքերը: Կարևոր մի հանգամանք ֆեյքերի մասին, բոլոր մարդիկ, որոնք օրինակի համար անձնական էջի լուսանկար չունեն, պարտադիր չի որ ֆեյք լինեն: Կան մարդիկ, որոնք որոշ մարդկանցից իրենց ով լինելը փորձում են թաքցնել և ավելի հանգիստ արտահայտել իրենց կարծիքը: Օրինակ՝ աշխատողը, իր գործատուի մասին կարծիք արտահայտելու համար կարող է երկրորդ պրոֆիլ բացել, որտեղ իր տվյալները չի տա, որպիսի գործատուն չճանաչի նրան: Միշտ երբ կասկածում եք, որ օգտատերը ֆեյք է, ստուգեք նրա այլ գործունեությունը, եթե տարեգրքում միայն քաղաքական հոդվածներ են, անձնական տվյալները բացակայում են, ապա էջը շատ հավանական է ֆեյք է: Եթե այս պահանջները չեն բավարարվում, նրան պետք չէ մեղադրել ֆեյք լինելու մեջ, միայն նրա համար, որ Ձեր կարծիքները չեն համընկնում: Իսկ,եթե Ձեզ բավարարում են, այդ պահանջները, բայց Դուք ֆեյք չեք և չեք էլ ուզում այդպես երևալ, ապա աշխատեք ապրել Ձեր կյանքով, կարող եք ազատ արտահայտել Ձեր կարծիքը, բայց անվճար ամբողջ օրը մի կատարեք բաներ, որոնց համար ուրիշները վճարվում են:

Ամենաշատ որոնվող մարդիկ

Հայաստանի տարածքում ամենաշատ փնտրվող մարդկանց ցուցակի առաջնային դիրքը Քիմ Քարդաշյանը ստիպված էր զիջել Նիկոլ Փաշինյանին: 3րդ տեղում Հենրիկ Մխիթարյանն է: Կալանավորումից հետո ցուցակում 4րդ տեղ է բարձրացել Ռոբերտ Քոչարյանը: Վերջին շրջանում ցուցակում լուրջ փոփոխությունները խոսում են, այն մասին, որ մեծացել է մարդկանց հետաքրքրվածությունը վերջին շրջանում երկրում կատարվող իրադարձություններին:

Հայկական Youtube-ում ամենից շատ որոնվող տեսանյութերը

Իսկ ամենավերջում անդրադառնանք Youtube-ի որոնումներում վերջին շրջաններում տեղի ունեցած փոփոխություններին:

Յութուբում որոնումների ամենաշատ քանակ ունեցող առաջին 3 տեղերը պատմականորեն եղել են սերիալներինը: Այսօր գնահատելի է այն, որ լրատվականները կարողանում են նույնպիսի մակարդակ գրանցել, ինչպես սերիալները: Շատ լրատվականներ գնալով մոտենում են սերիալներին, իսկ լրատվականներից մեկին չի հաջողվել անցնել, ընդհամենը մեկ սերիալից՝ Նռան հատիկ:


Վերջին շրջանում Նռան հատիկ սերիալը մեծ հետաքրքրություն է առաջացրել մարդկանց շրջանում, սակայն այդ հետաքրքրությունը գնալով մարում է: Սերիալի միայն առաջին սերիան օգոստոսի 27-ի դրությամբ, ուներ ավելի քան 816 հազար դիտում: Ի տարբերություն առաջին սերիայի, վերջին սերիաների դիտումները չեն գերեզանցում 150 հազարը: Առանձնապես չենք կարող ասել, որ սերիալի շուրջ ձևավորված հետաքրքրությունը նվազել է, քանի որ սերիալը ցուցադրվում է նաև հեռուստատեսությամբ, հնարավոր է շատացել են հեռուստատեսությամբ դիտողների թիվը: Սերիալի առաջին 244 սերիաները միասին ունեն ավելի քան 58 միլիոն դիտում: Ֆիլմի նոր սերիալների անոնսները ևս շատ են դիտվում: Բոլոր անոնսները և սերիաները յութուբում ունեն ավելի քան 75 միլիոն դիտում:

Ոսկե դպրոցի դեպքում պատկերը մի փոքր այլ է: Սերիալը չունի, այն հայտնիությունը, ինչ Նռան հատիկը, սակայն որոնումների մեծ ծավալի պատճառը առաջին հերթին, այն է, որ սերիալը հեռարձակվում է միայն Արմենիա պրեմիումով, յութուբում օրինական ճանապարհով չի տեղադրվում: Յութուբում օրինական ճանապարհով, տեղեդրվում են միայն անոնսները, որոնք ունեն գումարային ավելի քան 6 միլիոն դիտում: Սակայն շատերը չունեն հնարավորություն դիտելու ոսկե դպրոցը արմենիա պրեմիումով և ստիպված յութուբով որոնում են, որպիսի գտնեն ոչ օրինական ճանապարհով համացանցում հայտնած սերիաները:

Երկու սերիալների բոլոր օրինական տեսանյութները տեղադրվում են PanArmenia TV ալիքում, որը Հայաստանից ունի բաժանորդագրությունների ամենամեծ թիվը (գրեթե 400 հազար):

Երկրորդ տեղում SHANT TV Armenia ալիքն է (գրեթե 360 հազար բաժանորդ):

Երրորդ տեղում KarginTV ալիքն է (ավելի քան 280 հազար բաժանորդ):

Չորրորդ տեղ է բարձրացել մի ալիք, ում հեղափոխությունից առաջ բաժանորդների թվով գերազանցում էին նույնիսկ շատ հայկական բլոգերներ:

՞Իմ քայլը՞ շաժման սկզբնավորումից առաջ մոտ 20 հազար բաժանորդ ունեցող ալիքը, այսօր ունի ավելի քան 267 հազար բաժանորդ: Ալիքը ՞Ազատություն՞-ն է: Իհարկե այս ալիքից բացի, հեղափոխությունը ակտիվ լուսաբանող այլ ալիքները ևս կտրուկ աճ ապահովվեցին ՝ Factor tv, CiviliNet, PARA TV, 1in TV, այնուամենայնիվ առաջին օրերից սկսած հեղափոխությունը ակտիվորեն և որակով լուսաբանող ալիքը, արժանիորեն զարգացավ: Հեռուսատատեսության քիչ անդրադարձը շարժմանը 2018թ.-ի ապրիլ ամսվա ընթացքում, միայն նպաստեցին ալիքի կտրուկ աճին:

Ստորև ներկայացնում ենք Հեղափոխության օրերին Ազատություն և Նիկոլ բառերի որոնումների կտրուկ աճը, ընդ որում գրեթե զրոյական մակարդակից և հետո արագ անկումը: Այդ օրերին երկրում այս երկու բառերի որոնումները լիակատար առաջատար էին Յութուբում:

Հետաքրքիր է տեսնել, թե ինչ են մարդիկ փնտրել այս որոնումներով:

Մարդիկ այդ օրերին Նիկոլ որոնելուց, ամենից շատ ցանկացել են գտնել, այսպես ասած ՞հեղափոխության հիթ՞ դարձած երգերը:

Հեղափոխության օրերին, ցուցարարների ընտրած ցանցային մարտավարությունը, ստիպում էր մարդկանց, շարժման ընթացքի մասին ավելի շատ տեղեկություններ ունենալու համար հետևել ուղիղ եթերներին: Ահա ազատություն որոնելիս, մարդիկ ամենից շատ ցանկացել են գտնել ազատություն ալիքի ուղիղ եթերները:

Նյութն այսքանով չի ավարտվում։ Մենք մեր դիտարկումները շարունակելու ենք։ Ազատ եք այստեղ թողնելու ձեր կարծիքը։ Նախապես շնորհակալություն:

Խաչատուր Դալլաքյան, 11 դաս․ Քվանտ Վարժարան