SEO բացվում է “search engine optimization” or “search engine optimizer”, որը կամ որոնման համակարգերի օպտիմալացման գործն է, կամ այդ գործը կատարող ընկերությունը։ Երբ ընկերությունը որոշում է SEO խորհրդատու վարձել, դա կարևոր որոշում է նրա համար․ այդ որոշման արդյունքում կայքը կամ կարող է շատ առաջ գնալ, բարելավել իր դիրքերը, կամ լրջորեն վնասվել, գցել վարկանիշը։ Անպատասխանատու SEO խորհրդատուները մեծ վնասներ կարող են պատճառել կայքին։
Պատասխանատու ընկերությունները այսպիսի խորհուրդներ կտան, ինչպիսիք են օրինակ․
- Նրանք կվերանայեն ձեր կայքի կառուցվածքը և բովանդակությունը
- Կկատարեն տեխնիկական շտկումներ, օրինակ՝ կառաջարկեն բարելավել հոսթինգը, վերահասցեավորումներ, կուղղեն error էջերը, բարելավեն JavaScript-ը
- Կաշխատեն լավացնել բովանդակությունը
- Կքննարկեն օնլայն բիզնեսի զարգացման քարոզարշավներ իրականացնելու մասին
- Կառաջարկեն բանալի բառերի հետազոտություն
- Կանցկացնեն SEO դասընթացներ
- Կառաջարկեն աշխատել կոնկրետ աշխարհագրական թիրախավորումով
Google որոնման էջերում հայտնվելը կարող է լինել 2 ճանապարհով․ գովազդների և SEO -ի։ Գովազդներն իրականացվում է Google AdWords համակարգով, որով միացված գովազդները չեն ազդում օրգանական արդյուքների վրա։ Google-ը երբեք գումարներ չի ընդունում՝ “առաջին տեղ տեղադրելու” համար։ Առաջին տեղերում Google -ը կտեղադրի անվճար։ Կան անվճար գործիքներ, Search Console,պաշտոնական Webmaster Central blog, և քննարկման discussion forum, որտեղ շատ տեղեկություններ կան, թե ինչպես պետք է օպտիմալացնել ձեր կայքը որոնման համակարգերի համար։
Նախքան SEO մասնագետ վարձելը, լավ կլինի դուք ինքներդ դառնաք կրթված հաճախորդ, որպեսզի հասկանաք, ինչպես է աշխատում որոնման համակարգը։ Ահա այս ռեսուրսները ձեզ շատ կօգնեն։
Եթե մտածում եք SEO խորհրդատու վարձել, որքան վաղ անեք դա, այնքան լավ։ Հատկապես երբ ցանկանում եք վերակառուցել ձեր կայքը, կամ նոր կայք եք ցանկանում ստեղծել։ Այդ ժամանակ ձեր SEO մասնագետը կօգնի ձեզ ճիշտ կառուցել ձեր կայքը հենց սկզբից։ Լավ SEO մասնագետները կարող են օգնել, բարելավել նաև գոյություն ունեցող կայքը։