Բլոգինգի հիմնական օգուտները.
• Շփում և հետադարձ կապ հաճախորդների հետ
• Համապատասխան և շահագրգիռ այցելուներ դեպի Ձեր կայք
• Հետադարձ հղումներ, ավելի բարձր վարկանիշ և տեսանելիություն որոման արդյունքների առաջին էջերում
Բլոգը մի պարզ էջ է, որտեղ հոդվածները տեղադրվում են ըստ ժամանակագրության:
Բլոգները լինում են տարբեր տիպերի` ըստ թեմաների, անձնական և կորպորատիվ:
Անձնական բլոգը թերևս ամենատարածված տիպն է: Դա կարծես օնլայն օրագիր լինի, որտեղ բլոգերը գրում է իր անձնական կարծիքը, կիսվում իր տեսակետներով և անդրադառնում վերջին իրադարձություններին: Կորպորատիվ բլոգները նախատեսված են բիզնես նպատակների համար: Նմանատիպ բլոգները նպատակաուղղված են ընկերության մարքեթինգային ռազմավարության և հասարակայնության հետ կապերի զարգացմանը:
Բլոգը, ազատ շփման համար նախատեսված, պրոակտիվ էջ է, որը հնարավորություն է տալիս այցելուներին թողնել մեկնաբանություններ կամ պարզապես հայտնել իրենց կարծիքը, քննարկել որևէ ապրանք կամ ծառայություն:
Բլոգները պաշտոնական կայքերի այլընտրանք են: