Ինչպե՞ս կարող ենք 5 րոպեում գնահատել կայքը SEO տեսանկյունից և կազմել հիպոթեզների նախնական ցանկ․

Առաջին․ կայքի թաքնված վտանգներից կարող է լինել domain, այսինքն՝ անվան հետ կապված լուրջ խնդիրներ․ նախկին տուգանքներ, ֆիլտրացիաներ: Դրանք Google որոնման համակարգի սահմանած, այսպես կոչված, “պատիժներն” են այն կայքերին, որոնք խախտել են Penguin և Panda օրենքները․

Կայքը ստուգեք, օրինակ Barracuda -ով ԱՆՎՃԱՐ logo

 

Երկրորդ․ ստուգեք, կայքը ունի XML և HTML քարտեզներ։  Դրանցից մեկը որոնման համակարգերի համար է, իսկ մյուսը՝ թե այցելուի և թե որոնման համակարգերի։  Օրինակ՝ կայքի XML քարտեզը կարող եք որոնել կայքի դոմեյնից հետո տեղադրելով /sitemap.xml, իսկ html քարտեզը գտնվում է սովորաբար կայքի ներքևի հատվածում, կամ այսպիսի մի հասցեի տակ․ դոմեյն /sitemap:

Երրորդ․ կանոնիկալիզացիա․ հավաքեք կայքի որևէ էջի հասցեն www – ով և առանց www – ի։  Եթե երկու դեպքում էլ անփոփոխ կերպով բացվում են էջերը, ապա կայքը ունի կանոնիկալիզացիայի խնդիր, իսկ եթե առկա է միայն մեկ տարբերակ․ կամ www -ով, կամ առանց www -ի, իսկ մյուսը պարզապես վերահասցեավորվում է առկա տարբերակի վրա, ապա խնդիր չկա

Չորրորդ․ կայքի արագությունը։ Օրինակ ստուգեք Google Speed Test գործիքով։pagespeed_64dpԿամ օրինակ, փորձեք կայքի արագությունը դանդաղ ինտերնետով մոբայլ սարքավորումների վրա։

տեստ

Քանի՞ րոպե եղավ։  Եթե 4,5, ապա մնաց ևս կես րոպե, որպեսզի ձեր հաճախորդը համոզվի, որ դուք հանճար եք ։)

Հինգերորդ․ 404 կամ անկապ էջեր Google ինդեքսում։ Արագ հավաքեք site:domain.com, այսինքն դոմեյն բառի փոխարեն դրեք ձեր կայքի դոմեյնը։  Եվ ապա տեսեք ինչ է կատարվում կայքի հետ Google – ի բազայում։  Եվ եթե գտնեք լուրջ բացթողումներ, ավելորդ ու խանգարող էջեր, կամ ընդհանրապես չկան էջեր, փակված են robots.txt -ով, ուրեմն դուք ստացաք ձեր գնահատականը։

like-2634367_960_720