winner-copy1Ավարտվեց բաց հյուր-բլոգինգ թեմայով մրցույթը DM Consulitng բլոգում:

Բլոգ բառը հետաքրքիր բառակապակցություն է. այն կազմված է “վեբ” և “լոգ” բառերից, անվանում որ տրվել է վեբ գրառումներին ոմն Յորն Բարգերի կողմից 1997 թվին:  1998 թվին այդպիսի կայքեր կարելի էր մատների վրա հաշվել: 1999 թվին աննախադեպ վերելք սկսվեց այդ բնագավառում, երբ հայտնվեցին առաջին բլոգ ծրագրերը, ինչպիսին են օրինակ Bogger-ը:

Այսօր վեբ մարկետինգի բնագավառում բլոգ չունենալը համարվում է լուրջ բացթողում: ԱՄՆ-ում ընկերությունների 40%-ն օգտագործում է բլոգը մարկետինգային նպատակներով:  Բլոգ ունեցող ընկերությունների կայքերը 55%-ով ավել այցեր են գրանցում: Բլոգ գրառումների միջոցով ընկերությունը կարողանում է ավելի սերտ հաղորդակցել իր հաճախորդների հետ, փոխանակել գաղափարներ, ճանաչելի դարձնել ընկերության բրենդը, հաստատել իր ինքնությունը:

Հյուր բլոգինգը մի հնարավորություն է բլոգ գրողներին այլ համանման կայքերում գրառումներ կատարելով ապահովել այցեր սեփական կայքը: Այդ գաղափարը տարածված է բլոգ գրողների միջև համագործակցության ամրապնդման, նոր աուդիտորիաների առջև ներկայանալու, արժեքավոր հղումներ ձևավորելու և նպատակային այցեր ապահովելու նպատակով:

DM Consulting ընկերությունը առաջին անգամ Հայաստանում իրականացրեց հյուր-բլոգինգ մրցույթ:  Մրցույթի պայմանների համաձայն բլոգ գրողները իրենց գրառումները ուղարկեցին ընկերության բլոգում տպագրելու համար: Այնուհետև այդ գրառումը տարածվեց ընկերության ֆեյսբուքյան էջում: Հաղթող պետք է համարվեր այն բլոգ գրողը, որ հավաքել է ամենաշատ հավանումներ, մեկնաբանություններ, տարածում:

Մրցույթի համար ընտրվեցին լավագույն 5 գրառումները.

Այդ գրառումները տեղադրվեցին բլոգում, ապա, ըստ մրցույթի պայմանի, DM Consulting-ի ֆեյսբուքյան էջում, որի վրա կատարված գրառումը պետք է տարածեր գրողի ընկերների և ֆեյսբուքյան համայնքի շրջանում:

Ամփոփելուց հետո ստացվեցին հետևյալ արդյունքները, որոնք ձեզ ենք ներկայացնում մրցույթի ստորև տեղադրված աղյուսակում.DM-FB

Արդյունքները ցույց են տալիս, որ գրառումներից ոչ մեկը մեկնաբանություններ չի ունեցել: Վերատպումների և հավանումների առումով առաջին տեղում է Նվարդ Սունունուի գրառումը:

Հաղթող է ճանաչվում Նվարդ Սունունուն, որի գրառումը ստացել է 64 հավանում, 33 անգամ վերատպագրվել է և արդյունքում՝ ավելի քան 750 ֆեյսբուք օգտատեր տեսել է նրա գրառումը:

Նվարդը ստանում է խոստացված մրցանակը` Միջազգային ֆեյսբուքյան դասընթաց:

Շնորհավորենք Նվարդին: Մյուս մասնակիցներից նույնպես շնորհակալ ենք մրցույթին մասնակցելու համար:  Մեր ընկերությունը պատրաստվում է անցկացնել նմանատիպ մրցույթներ, և բոլոր ցանկացողներին սիրով հրավիրում ենք հետևելու մեր գրառումներին: